Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ասուլիսում ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունների մանրամասները: Ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը` ԵԽ պաշտոնական կայքէջից։
«Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, ցավոք, Արցախը դարձել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաշվեհարդարի առարկա, կողմերը փորձում են հարցը շահարկել հօգուտ իրենց: Հիմա Արևմուտքին հաջողվել է հարցն իր հարթակ տեղափոխել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը՝ ընդգծելով, որ Արցախի կարգավիճակի հարցում Արևմուտքի դիրքորոշման փոփոխությունը բխում է ՀՀ իշխանությունների դիրքորոշումից:
«Շառլ Միշելը լավագույն դեպքում կասի՝ «շնորհակալություն», այդ նամակը կդնի իր թղթապանակում և անգամ չի էլ կարդա: Բայց եթե անգամ կարդա, միևնույն է՝ դա ոչինչ չի փոխի, որովհետև Եվրոպան այսօր համագործակցում է Ադրբեջանի հետ և սպասարկում է Ադրբեջանի շահերը: Արցախյան հարցը կարող է վտանգել Եվրոպա-Ադրբեջան հարաբերությունները, ինչը Եվրոպայի համար անցանկալի զարգացում է, ու Փաշինյանը դա չի կարող չիմանալ:
Նախօրեին համացանցում ուշագրավ տեղեկություն հայտնվեց շրջանառության մեջ հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում կայացած հնգակողմ Փաշինյան-Միշել-Մակրոն-Շոլց-Ալիև բանակցություններից։ Նախօրեին ՀՀԿ անդամ Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մի ուշագրավ լուր էստացել արտերկրում ապրող մեր հայրենակցից.
Առավոտյան Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը։ Այսպես կոչված` Եվրոպական քաղաքական համայնքը (ԵՔՀ), որը նոր կոլեկտիվ է և ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Ուկրաինայում պատերազմից հետո, կոչված է իբրև թե միավորելու եվրոպական առաջնորդներին ԵՄ-ից դուրս:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն է:
168.am-ի հետ զրույցում Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն անդրադառնալով Շառլ Միշելի այս հայտարարությանը, ասաց, որ բոլորի մոտ ընկալումն այնպիսին է, որ խոսքն ադրբեջանցի հանցագործների մասին է, որովհետև այլ համադրելի իրավիճակ չկա, որի նկատմամբ կարելի կլիներ այդ արտահայտությունը՝ «մոլորվածները», կիրառել։
Բրյուսելում, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, գիտեք, հանդիպել էին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Հիշատակված Շառլ Միշելը հանդիպման արդյունքներն ի մի բերելուց հետո հայտարարեց, թե՝ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այդպես՝ քառակուսի կիլոմետրերով: Նույնն է, թե ասեր՝ Եվրոպան սրտանց ողջունում է Արցախի հայության բնաջնջումը…
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան չի կարծում, թե Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն անակնկալ էր:
«Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասաց, որ Վաշինգտոնն իրենց համար մեկ քայլ առաջ էր, և դժվար չէ կռահել, որ այն, ինչը մեր թշնամիների համար մեկ քայլ առաջ է, ուրեմն՝ 5-10 քայլ մեզ համար հետ է: Այն պայմաններում, երբ գոհ է մեր թշնամին, նշանակում է՝ մենք ենք նահանջում, չենք կարող սպասել որևէ իրադարձություն, որը կխոսի անգամ կայունության մասին, չեմ խոսում հայկական կողմի առավելությունների մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Ըստ մեր աղբյուրների` մինչ Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում նախատեսված է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: Գրիգորյանը դիվանագիտական շրջանակներում համարվում է Ադրբեջանի հետ ՀՀ կողմից ստվերային բանակցողը, հետևաբար նշվում է, որ Շառլ Միշել-Փաշինյան Ալիև հանդիպումից առաջ Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը նախապատրաստական աշխատանքներ են տանելու խաղաղության համաձայնագրի բովանդակային հարցերի շուրջ: