Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը, հակառակ իր երգերի ու սրտիկների տրամաբանության, հանգիստ չի ընթանում․ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի նյարդային պոռթկումներն էլ, թերևս, վկայում են այդ մասին։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամներն ակցիա իրականացրին ՊՆ-ի մոտ, որի ընթացքում նախատեսվել էր նաև հիմնավորված փաստաթուղթ-նամակ ներկայացնել Պաշտպանության նախարարին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի նոր ներխուժումների, դիրքային բարելավումների ու ամրացումների վերաբերյալ։
Ինչո՞ւ են հանրությունից թաքցվել ադրբեջանական նոր առաջխաղացումներն ու ամրացումները մեր երկրի տարածքում․ Պաշտպանության նախարարության մոտ «Միասնության թևերի» անդամներն այս հարցադրումներով ակցիա են իրականացնում։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համակիր «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը նախաձեռնության ծրագրի ներկայացմանը եկել էր «արժանապատիվ ապագա»-ի ակնկալիքով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times ամերիկյան հայտնի պարբերականում։ Հոդվածը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային։
««Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նպատակ ունի մասնակցել 2026 թվականի հերթական ընտրություններին և հաղթել, որովհետև այս նախաձեռնության հիմնադրի՝ Արման Թաթոյանի և բոլոր անդամների նպատակը մեկն է՝ հասնել Հայաստանում իշխանափոխության»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «ԴԻ ԷՍ ԷՅ» խորհրդատվական խումբ ընկերության գլխավոր տնօրեն, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի մասին: Վերջինս հայտարարեց՝ հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին:
Հարգանք հոգևոր ավանդույթների նկատմամբ, Եկեղեցի-պետություն հարաբերությունների հստակ տարանջատում, յուրաքանչյուրի դերի հստակեցում, պետության կողմից եկեղեցու ինքնավար ու պետությունից անջատ լինելու դերի հաստատում՝ որպես ազգային եկեղեցի, բայց նաև համագործակցություն սոցիալական աջակցության, սփյուռքի հետ հարաբերությունների և հոգևոր անվտանգության հարցերում։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն օրերս քաղաքական հայտ ներկայացրեց, իսկ այսօր իր գործունեության մեկնարկն ազդարարեց նրա ղեկավարած «Միասնության թևեր» նախաձեռնությունը: