Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի. Տիգրանաշենը պատմական հայկական հող է. Արման Թաթոյան

«Ինձ համար անկլավների հարց չկա, կա իմ երկրի անվտանգության, իմ ժողովրդի անվտանգության հարց»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով այս օրերին կրկին ակտիվորեն քննարկվող անկլավների հարցին:

Նա նշեց, որ իր համար անկլավների հարց գոյություն չուն: «Իմ մեջ նման հարց չկա, իմ մեջ կա իմ երկրի անվտանգություն, իմ ժողովրդի անվտանգություն: Ես այդ բոլոր վայրերում՝ Տավուշի մարզ, Տիգրանաշեն, բազմիցս եղել են, անգիր գիտեմ՝ այդտեղ ինչ է կատարվելու , եթե հանկարծ իրականանա իշխանության ծրագիրն ու այդ, այսպես կոչված, անկլավներն Ադրբեջանը զբաղեցնի: Մենք ունենալու ենք իրարից կտրված բնակավայրեր:

Օրինակ՝ Կայան բնակավայրը, որն անկլավների մոտ է, շենքերի մոտով է անցնում, կիսում է ամբողջությամբ: Այգեհովիտ, Վազաշեն գնացող ճանապարհը փակվելու է ամբողջությամբ, լրիվ շրջանցող ճանապարհ պետք է գնա: Մենք ունենալու ենք բարձունքներ, որոնք զբաղեցնելու են ադրբեջանական զինված ուժերը, վերահսկելու են մեր գյուղերը: Առանց այդ էլ թիրախի տակ են, ավելի են վերահսկելու մարդկանց արոտավայրերը, մարդկանց վարելահողերը, խոտհարկերը, դպրոցները, տները, ճանապարհները»,- ասաց Արման Թաթոյանը՝ շարունակելով, որ անվտանգության տոտալ կոլապս է լինելու: Նա նշեց, որ ավելորդ է խոսել նաև գազի խողովակների, ինտերնետ կապի մալուխների մասին:

Նրա վստահեցմամբ, Արծվաշենի հարցով իշխանությունն անում է խաբեություն ու կեղծիք:

Կարդացեք նաև

«Ոչ ոք Արծվաշենից չի հրաժարվում, բայց եթե դու համեմատում ես անվտանգության առումով Արծվաշենը ու այն տարածքները, որոնք մտադիր են, խոսույթից էլ է ակնհայտ երևում, տալ Ադրբեջանին, բացարձակ անհամեմատելի են»,- ասաց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031