Չեմ ուզում լինել մանկուրտ, կտրվել ազգայինից. Ղարաբաղ եմ ուզում գնալ. «Միասնության թևերի» համակիր
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համակիր «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը նախաձեռնության ծրագրի ներկայացմանը եկել էր «արժանապատիվ ապագա»-ի ակնկալիքով։
Լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ նա մասնավորապես նշեց․ «Աշխարհը գնում է դեպի սպառող հասարակության՝ կեր, խմի, կներեք, կենդանական բնազդները բավարարի․ չէ՛, դա ապրել չի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ազգային արմատներից կտրվես, կարող ես երջանիկ լինե՞լ․ մանկուրտ ենք դարձել, Չինգիզ Այթմատով կարդում ես․․․ Մեզ սարքում են մանկուրտ։ Չե՛մ ուզում մանկուրտ լինել։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ, ես իմ գաղափարներով աջակողմյան, ազգային-պահպանողական գաղափարախոսության կրող եմ։
Ժողովուրդս, վերջերս լսել եմ՝ կրթությունը նորաձև է։ Հին Հռոմից ու դրանից առաջ կրթությունը նորաձև չէ, կրթությունը կենսակերպ է, ի՞նչ նորաձև, նորաձև ո՞րն է»։
Ո՞րն է Փաշինյանի ամենամեծ ձախողումը, աններելի սխալը՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ նա նկատեց․ «Որ Ղարաբաղն այսօր զավթված է։ Ես գործի բերումով, ամեն ամիս, 10-15 տարի՝ մի շաբաթով գնում էի Ղարաբաղ»։
Նա շեշտեց՝ 2018 թվականին Նիկոլին չի ընտրել։
Մանրամասները՝ տեսանյութում



