Քույրս զոհվել է, բայց չի նահանջել. ձեր կոլխոզի նիստերի ժամանակ հիշեք էդ 207 զոհերին. Լալա Աբգարյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամներն ակցիա իրականացրին ՊՆ-ի մոտ, որի ընթացքում նախատեսվել էր նաև հիմնավորված փաստաթուղթ-նամակ ներկայացնել Պաշտպանության նախարարին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի նոր ներխուժումների, դիրքային բարելավումների ու ամրացումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նոր ներխուժումների վերաբերյալ օրեր առաջ հայտարարել էր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Միասնության թևեր» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Աբգարյանը Պաշտպանության նախարարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց․ «Այն ընտանիքները, որոնք ունեցել են, իսկ մենք ունենք բոլոր ընտանիքներում ցավ, վիշտ և սուգ, ովքեր  իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի դառը հետևանքները, համոզված եղեք՝ պատերազմ չեն ցանկանում։

Իսկ եթե խոսքը գնում է ստելու մասին (մեր կոլխոզի նիստերից մեկի ժամանակ, իսկ ես դա չեմ կարող համարել ԱԺ նիստ, պարոն Պապիկյանն ասաց, որ ստում են):

Կարդացեք նաև

Եթե պարոն Թաթոյանը ստում է, ապա հարցս ուղղում եմ Պապիկյանին՝ մեր «Սոթքի» հանքավայրերի մարտական դիրքեր, Վարդենիսի մարտական դիրքեր, որոնց պաշտպանությանն համար 2022 թվականի պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 207 զոհ (207 զոհին իրենց կոլխոզի նիստերի ժամանակ չեն հիշում), նրանց թվում՝ նաև քույրս, ինչո՞ւ պիտի էսօր Ադրբեջանն առանց որևէ փամփուշտ առաջ գա։

Ոչ թե ասեք՝ ստում ենք, այլ փորձեք պատասխանել, թե ինչու եք թաքցնում այս փաստերը։

Մեր յուրաքանչյուր մարտական դիրքերում գտնվող տղաները հաստատ գիտեն, թե ինչ է տեղի ունենում, ով իր ընտանիքում ունի ծառայող, հաստատ գիտի՝ ինչ է տեղի ունենում․ ինչի՞ եք էս զինվորների մեջքը կոտրում, ինչի՞ էսօր չեք կանգնում իրենց մեջքին, որպեսզի նրանք մարտնչեն ու իրենց հողը պահեն։

Հուսով եմ, մեկ քայլ ավելի շուտ կլքեք էս իշխանությունը, կթողեք էս ժողովուրդը ապրի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս