Բաքվի տեղաբնակ, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Արսեն Ծատուրովը նախշազարդ ափսեների մի հավաքածու ուներ, որը բաղկացած էր Փարիզի, Սևրի, Պրահայի, Մասենի, Լոմբարդիայի, Բրյուսելի, Սանկտ Պետերբուրգի ամենաանվանի վարպետների աշխատանքներից, ինչպես նաև չինական, ճապոնական, պարսկական ավանդական արտադրանմուշներից։
Լաչինի միջանցքը փակ է շուրջ 9 օր: Իրավիճակի շուրջ միջազգային տարբեր գնահատականներ ու հայտարարություններ են հնչել: Փորձագիտական շրջանակներն իրանական կողմից գուցե ոչ ուղիղ, բայց արձագանք են դիտարկում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի՝ Թեհրանի երկխոսության համաժողովում ունեցած ելույթը, որում նախարարն ընդգծել է «Կովկասի տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական գծերի պահպանման անհրաժեշտությունը»:
«Գոնե այս քննարկմանը ներկա մեր գործընկերները տեղյակ են, որ այս իշխանության համառ ջանքերով ինքնորոշման իրավունքի սկզբունքը բանակցային գործընթացի օրակարգից, ըստ էության, դուրս է եկել, և գործընթացը գլորվում է բավականին վտանգավոր ուղղութամբ»,- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ապա խոսքը փոխանցեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանին, ում զեկուցումը ՀՀ պետական սահմանադրական իրավունքի տեսանկյունից՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին էր: