Բաժիններ՝

Ինչու են մարդիկ եկեղեցի գնում

Երբ եկան հայր Կիրիլ Պավլովի մոտ և սկսեցին խոսել այն մասին, որ այժմ շատ մարդ կա եկեղեցիներում և կարելի է հուսալ, որ ժողովրդի հավատը սկսել է ամրապնդվել, հայր Կիրիլը խնդրեց մի դույլ ջուր լցնել:

Երբ լցրեցին, ասաց. «Սա այժմ եկեղեցի հաճախող մարդկանց քանակն է»: Հետո խնդրեց ջուրը դատարկել և երբ դատարկեցին, ընդամենը երեք կաթիլ հետ հոսեց:

Հայր Կիրիլը պարզաբանեց. «Սա նրանք են, ովքեր այսօր փրկվում են»:

Ներկաների տարակուսանքին այսպես պատասխանեց. «Մարդկանց մեծամասնությունը եկեղեցի է գնում «տո՛ւր» խոսքով: Առողջությո՛ւն տուր, Տե՛ր, ֆինանսական հաջողությո՛ւն տուր, ընտանի՛ք տուր, երեխանե՛ր տուր… Շատ քչերն են եկեղեցի գալիս՝ ասելով. «Ների՜ր, Տե՛ր: Ների՜ր, որ մեղքեր եմ գործել, ների՜ր, որ չեմ սիրել, ների՜ր, որ մոռացել եմ Քեզ»:

Կարդացեք նաև

Եվ ցավոք, մեծամասնությունն այս խոսքերն այդպես էլ չի արտասանում: Տարիներ ի վեր եկեղեցի են գնում և չեն հասկանում, որ եկեղեցի պետք է գա ապաշխարող դեմքով զղջացող մեղավորը, այլ ոչ թե կեղծ արդարը, ով Աստծուն լավություն է անում եկեղեցում գտնվելով…

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս