Բաժիններ՝

Աստծո անունը զուր մի՛ արտասանիր

Մի ոսկերիչ, իր արհեստանոցում նստած, անընդհատ Աստծո անունն էր զուր տեղն արտասանում՝ մե՛կ որպես երդում, մե՛կ որպես սիրած խոսք: Մի ուխտավոր էր վերադառնում սուրբ վայրերից և երբ արհեստանոցի մոտով անցնելիս լսեց դա՝ սաստիկ խռովեց նրա հոգին: Նա ձայն տվեց ոսկերչին, որպեսզի փողոց դուրս գա: Իսկ երբ դուրս եկավ, ուխտավորը թաքնվեց:

Ոսկերիչը ոչ ոքի չտեսնելով վերադարձավ իր արհեստանոցն ու շարունակեց աշխատանքը: Ուխտավորը կրկին կանչեց նրան և երբ նա դուրս եկավ, ձևացևեց, թե ոչինչ չգիտի: Վարպետը բարկացած ետ գնաց ու շարունակեց աշխատել: Ուխտավորը երրորդ անգամ կանչեց նրան և կրկին լուռ կանգնեց, ասես ոչնչից տեղյակ չէր: Այդժամ, ոսկերիչը զայրույթով նետվեց նրա վրա.

– Ինչո՞ւ ես ինձ անտեղի կանչում: Այդ ի՞նչ կատակներ են: Ես մինչև կոկորդս զբաղված եմ:

Ուխտավորը խաղաղ տոնով պատասխանեց.

Կարդացեք նաև

– Տեր Աստված ավելի շատ գործ ունի անելու, բայց դու Նրան ավելի հաճախ ես կանչում, քան ես քեզ: Արդ, ո՞վ ավելի շատ զայրանալու իրավունք ունի՝ դո՞ւ, թե՞ Տեր Աստված:

Ոսկերիչն, ամոթահար, վերադարձավ իր արհեստանոցն ու այն օրվանից լեզուն ատամների ետևն էր պահում:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս