
Գիշերային հեռախոսազանգը

Կեսգիշերին մոտ վանքի պահակատանը հեռախոսազանգ է հնչում: Վանահորն են լսափողի մոտ խնդրում:
– Ասացեք «Հայր մեր»-ը,- խնդրում է պահակը:
Գծի մյուս ծայրում ասում են:
– «Հավատամք»-ն ասացեք,- կրկին խնդրում է պահակը:
– Հավատամք ի մի Աստված, ի Հայրն Ամենակալ, Արարիչն երկնի և երկրի…
Պահակը թելադրում է վանահոր հեռախոսահամարը, այնուհետև հարցնում.
– Իսկ ի՞նչ ասեմ, ո՞վ էր հարցնում վանահորը:
– Արքեպիսկոպոս Ամվրոսին…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի