«Ռուսաստանը հետագայում խնդիրներ ու մարտահրավերներ է ունենալու խաղաղության ապահովման ժամանակ»,- այս մասին այսօր «Վրաստանի, ԱՄՆ-ի ընտրությունների, ուկրաինական և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա» թեմայով աշխատաժողովի ընթացքում ասաց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՌԴ-Արևմուտք հակամարտության լուծումների հնարավորությանը։
Նրա խոսքով՝ չի կարելի թերագնահատել՝ ինչպես համաձայնագրի, այնպես էլ՝ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը, ով զգալի ջանքեր է կիրառել պայմանավորվածությունների կատարման համար։
ՀՀ ԱԳՆ-ն Բաքվին առաջարկել է օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է, որ, շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել և առաջարկում է օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ բնականոն հարաբերությունների դեպքում ոչ Ռուսաստանից, ոչ էլ ի պատասխան՝ Հայաստանից կհնչեին նման հայտարարություններ։ Սակայն, նրա որակմամբ, հարաբերությունների ներկայիս փուլին հանգեցրել են ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի գործողությունները, որոնք, դատելով այս հայտարարությունից, շարունակվելու են նույն ոգով։
Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևի գնահատմամբ՝ հայտարարությունն ուշագրավ էր և ցույց էր տալիս, թե Արևմուտքն աշխարհաքաղաքական որ ռեգիոններին է ուշադրություն դարձնում։ Նա մատնանշեց, որ, ինչպես կարելի էր սպասել, հայտարարության առաջին բաժնում շուրջ չորս կետ նվիրված էր Ուկրաինային, իսկ Հարավային Կովկասին հետագա բաժիններից մեկում՝ մի քանի նախադասություն միայն։
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն այսօր՝ հունիսի 9-ին, հայտարարություն է տարածել Հարավային Օսեթիայում անցկացվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Նախօրեին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական ուշագրավ հայտարարությունն արեց՝ մեղադրելով արդեն ՀԱՊԿ երկու անդամ երկրների Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու հարցում։
Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-դեր Լայեն-Բլինքեն հանդիպմանը հաշված օրեր են մնացել։ Ռեգիոնալ շահագրգիռ երկրներից միայն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որը դեռ պաշտոնական ուղիղ անդրադարձ չի կատարել ՀՀ առաջիկա եռակողմ շփումներին։
Պատասխանելով պատագամավորի ճշտող հարցին, թե ինչ տվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը, և ինչ են անում իշխանությունները, որպեսզի ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորվեն, Նիկոլ Փաշինյանը, որ խորհրդարան էլ էր բերել Հայաստանի քարտեզի մակետը, ցույց տվեց այն ու ասաց, թե այդ քարտեզը ցույց են տալիս նաև ՀԱՊԿ-ին և հարցնում՝ իրենք ՀՀ ինքնիշխան տարածքը համարո՞ւմ են իրենց պատասխանատվության գոտի: Բազմիցս հայտարարել են, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչել ՀՀ սահմանները։
168.am-ի հետ զրույցում պետությունների տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրով ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունն աբսուրդ համարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով՝ եթե վաղն Ադրբեջանի տարածքների հետ որևէ բան կատարվի, արդյո՞ք մենք որպես պետություն՝ մեկ էլ այլ քառակուսի կիլոմետրանոց Ադրբեջանի ճանաչման մասին պետք է խոսենք։
Ըստ նրա, փաստորեն Ալիևը շատ «հմուտ» ձևով լեգիտիմացրեց իր քայլերը, իսկ Պետդեպն էլ ողջունում է։ Ստացվում է, որ Ալիևը ցույց տվեց, որ «ճիշտ աշխատելն ու սկզբունքայնությունը» թույլ են տալիս հասնելու ամեն ինչի։
Արցախյան շարժման 35-րդ ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ընթացքում հնչած գաղափարները, քննարկված թեզերն այսօր համաժողովի կազմակերպիչներն ամփոփեցին համատեղ հայտարարությամբ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին և Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս գիշեր տեղի ունեցած նիստին, նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստը շատ ավելի խորն է դիտարկում՝ ոչ թե միանշանակ լավ կամ վատ։
Հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստով ԱԺ բոլոր խմբակցությունների կողմ քվեարկությամբ ընդունեց հայտարարություն, որով կոչ արեց Հայաստանի իշխանություններին՝ չհրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի իր առաքելությունից։
Սահմանադրագետի գնահատմամբ՝ միջազգային իրավունք, որպես այդպիսին, գոյություն չունի, և ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարիմ լինելը ոչինչ չարժե, որովհետև այսօր միջազգային իրավունքը փոխարինված է գերտերությունների կողմից սահմանված կանոններով:
Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի ՌԴ-ին վերամիավորման մասին, որում ասված է․
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:
Անհայրենիք գրչակի ղեկավարած թիմում միակ բանը, որ կատարվում է անթերի, մանիպուլյատիվ տեղեկատվության տարածումն է։ Նման բովանդակությամբ մի հայտարարություն էլ տարածեց Ոստիկանությունը՝ նպատակ ունենալով հանրային կարծիքը շեղել իրենց գործած ստոր և բարոյականության սահմաններից դուրս արարքներից։ Միայն բառեր, բառեր, բառեր և հակառակը փաստող գործողություններ՝ ամեն ինչ այս կառավարության բանաձևերի համաձայն։
Այսօր «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցի շնորհանդեսի ժամանակ կովկասագետ Կարեն Իգիթյանն անդրադարձավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել՝ ինքնախաբեությամբ ենք զբաղվել»։
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին «Report» գործակալությանը հայտնել էր, որ «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը կանցկացվի Թեհրանում մինչև այս տարեվերջ:
Սույն թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներում հայտնվեցին զրպատիչ նյութեր առ այն, որ առևտրի կենտրոնում պայթյունը կազմակերպված է եղել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և իր ընտանիքի անդամների կողմից: