ՀԱՊԿ երկու անդամ երկրների դեմ Փաշինյանի հայտարարությունն ուղղված է ներքին լսարանին՝ հստակ նպատակով. Արեշևը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ եք մնացել ՀԱՊԿ-ում

Նախօրեին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական ուշագրավ հայտարարությունն արեց՝ մեղադրելով արդեն ՀԱՊԿ երկու անդամ երկրների Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու հարցում։

Անդրադառնալով օրերս Ադրբեջանում Բելառուսի նախագահի արած հայտարարություններին, Փաշինյանն ասաց՝ Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ինքն իբրև թե փորձում է 4 տարի այլաբանորեն ասել Հայաստանի Հանրապետությանը:

«2020-ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ-ի անդամ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Էդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախպետության չգոյությունը»,-նշել է Փաշինյանը՝ շարունակելով, որ այդպիսի փորձեր 2020-ի պատերազմից հետո էլի են եղել, 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին, 2023-իսեպտեմբերին, բայցչիստացվել։ Ըստ Փաշինյանի, ևս մեկը փորձել են 2024-ի մայիսի 9-ին, էլի չի ստացվել։

Արձագանքելով Փաշինյանի այս խոսքերին՝ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց, որ Նիկոլ Փաշինյանը թող հստակեցնի, թե ՀԱՊԿ անդամ ո՞ր պետություններն են, ըստ նրա, 2020 թվականի պատերազմի ժամանակ աջակցել Ադրբեջանին։ ՌԴ-ն, նրա խոսքով, արել է հնարավորը Հայաստանին աջակցելու համար։

Կարդացեք նաև

Նա նաև ներկայացրեց որոշ փաստեր 2020թ. 44-օրյա պատերազմից՝ նշելով, որ ՌԴ նախագահը համոզել էր 2020թ. հոկտեմբերին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Փաշինյանը պնդել է դրանց շարունակության հարցում, որը հանգեցրեց Շուշիի գրավմանը։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վելուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ 2020 թվականի պատերազմի փաստերի մասին դեռ երկար կխոսվի,  չնայած հիմնական փաստերը հայտնի են, ինչպես նաևպարզ է, թե յուրաքանչյուր օր ինչ ջանքեր է ներդրել Ռուսաստանը, եթե այդ մեկնաբանությունն ուղղված էր ՌԴ-ին ու Բելառուսին։

Ըստ նրա՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանգամանալից անդրադարձել է։ Սակայն, Արեշևի կարծիքով, կա մի նրբություն, որը պետք է քննարկվի փորձագիտական մակարդակում.
«Այդ նրբությունն այն է, որ ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների իշխանական մեկնաբանությունները արվում են ՀՀ ներքաղաքական զարգացումների կառավարման նպատակով։ Ներկայումս թեժ իրավիճակ է Հայաստանում, կա շարժում, որը բավականին մեծ ժողովրդականություն է վայելում, շատ մարդիկ են աջակցում հոգևորականին (Բագրատ սրբազանին,- Ա.Մ.), ով առաջնորդում է փողոցային շարժումը, ուստի արտաքին ինչ-ինչ վտանգները կապվում են ներքաղաքականությանը, որպեսզի հանրային որոշակի վերաբերմունք ձևավորվի: Այսինքն՝ Փաշինյանի այդ հայտարարությունն առավելապես ներքին լսարանին ուղղված հայտարարություն է՝ վարկաբեկելու համար գործընթացը, զուգահեռաբար՝ կրկին ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի թեման բացասական կոնտեքստում քննարկելու և դիսկուրս ծավալելու նպատակով»,- ասաց Արեշևը։

Նրա խոսքով, ՀՀ իշխանությունների կողմից նման շեշտադրումներով հայտարարությունները նորություն չեն, որոնք արվում են Արևմուտքին հաճոյանալու նպատակով՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության դեմ:

«Մյուս կողմից՝ հարց է առաջանում, եթե Արևմուտքն այդքան հուսալի քաղաքական ու արդեն անվտանգային գործընկեր է Հայաստանի համար, ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ, և ինչո՞ւ է պահպանվում պատերազմի վտանգը, եթե ՀՀ սահմաններին եվրոդիտորդներ են տեղակայված։ Սա քաղաքականություն է, որն իրականացվում է հայտարարություններով, ՌԴ-ն չափազանց լուրջ դրանք չի ընդունում»,- ասաց ռուս վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս