«Իրանի դեսպանի կարևոր հայտարարություններից մեկն այն էր, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդն առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայ ժողովրդի նկատմամբ։ Տարբեր ժամանակահատվածներում, երբ պատերազմ էր, նա գծեց այդ կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականության համար, և Իրանի զինված ուժերը, նախագահը և այլ պաշտոնյաները հետևում էին իր սահմանած կարմիր գծերի պահպանմանը, նա արգելել էր, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականանա, հանձնարարել էր, որ Իրանն ամեն ինչ պիտի անի, որ այդ դավադիր ծրագիրը խափանվի, և թույլ չի տա հազարամյա Իրան-Հայաստան բարեկամական սահմանները խախտվեն, փակվեն»։
Կասկած չկա, որ Իրանի դեմ Իսրայելի իրականացրած բլիցկրիգը նպատակ ուներ ոչնչացնել Իրանի ռազմական և միջուկային բոլոր ենթակառուցվածքները, գլխատել երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Իրանում ստեղծել ուժի վակուում, անկառավարելի քաոս, հրահրել քաղաքացիական անհնազանդության շարժում Իրանը ներսից քայքայելու, և դրանով իսկ հասնել գլխավոր նպատակին՝ ռեժիմի փոփոխություն, ինչի մասին պատերազմից առաջ և հետո բարձրաձայնում էին Իսրայելի պետական, քաղաքական տարբեր կալիբրի դեմքեր: Այսինքն, վերջնանպատակն Իրանի՝ որպես պետական միավոր, կազմաքանդումն ու մասնատումն էր:
Իրանի դեսպանը՝ ԵՄ դիտորդների, ՀՀ-ԵՄ «ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ ռազմական առաքելություն է: Հայաստանի իշխանությունները ԵՄ դիտորդների ներկայության մասին ասել են, որ դա ուղղակի կայունությունը պահպանելու և լարվածությունը կանխելու համար է, և դա մեզ համար հասկանալի է: Հասկանում և ընկալում ենք դա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: մասին
«Այն, ինչ եղավ 20-րդ դարում, նույնությամբ՝ ավելի կատարելագործված եղանակով, կարող է կատարվել 21-րդ դարում՝ հատկապես, որ ունենք հասարակություն, որը շարունակում է փրկիչների փնտրտուքը՝ մոբիլիզացվելու և կռվելու փոխարեն»,- ասաց Մելքոնյանը։