Իրանի դեսպանը՝ ԵՄ դիտորդների, ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին

«ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ ռազմական առաքելություն է: Հայաստանի իշխանությունները ԵՄ դիտորդների ներկայության մասին ասել են, որ դա ուղղակի կայունությունը պահպանելու և լարվածությունը կանխելու համար է, և դա մեզ համար հասկանալի է: Հասկանում և ընկալում ենք դա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

Անդրադառնալով ԵՄ ինտեգրման վերաբերյալ խոսակցություններին, նա նշեց, որ ՀՀ կառավարության կողմից արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու հարցին հարգանքով են վերաբերվում. «ՀՀ իշխանությունները մեզ բացատրել են, որ ԵՄ և մի շարք եվրոպական երկրների հետ հարաբերությունները կարող են հնարավորություններ ստեղծել նաև Իրան-Հայաստան հարաբերությունների համար: Եթե ՀՀ-ն կարողանա ԵՄ և առհասարակ եվրոպական երկրների հետ հարաբերությունները զարգացնելով՝ այն օգտագործել Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում, մենք դա դրական ենք դիտարկում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս