«Ադրբեջան-Իրան հարաբերությունների տրամաբանության մասով միաշերտ պատասխան չկա: Ադրբեջանը հանդիսանում է մի քանի տիրոջ ծառա: Կարելի է ասել՝ Թուրքիայի մասնիկ, Իսրայելի ուղղակի խամաճիկ: Իրենք նույնիսկ պարծենում են դրանով՝ ասելով, որ կարևորը՝ իրենց հարցերը լուծվում են»,- «Դեպի ո՞ւր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ ընդգծելով, որ Իսրայելն իր համար գոյաբանական խնդիր է համարում Իրանի չեզոքացումը:
Խնդիրն այստեղ այն է, թե այս պարագայում որքանով է Ադրբեջանն իր «խաղն» անկախ խաղում։ Ըստ իս, Բաքուն իր ռազմական, նաև՝ լոգիստիկ ու էներգետիկ խնդիրները լուծելու համար մեծ պարտավորություններ ունի տարածաշրջանային մեծ խաղացողների առջև։
«Ադրբեջանը պատերազմի ժամանակ բավականին լուրջ և անթաքույց աջակցություն է ստացել և՛ Թուրքիայից, և՛ Իսրայելից, ինչն էլ նշանակում է, որ Ադրբեջանն ինչ-որ բան պետք է տրամադրի դրա դիմաց: Բոլորի համար պարզ է, որ «ինչ-որ բան տրամադրելը» լինելու է հակաիրանական գործողությունների տեսքով: Կարծում եմ՝ առաջիկայում դրա դրսևորումները կտեսնենք, և պրոցեսները, որոնք արդեն տեղի են ունենում, դրա վառ ապացույցն են»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց միջազգայնագետը՝ հիշեցնելով, որ քննարկվում են նաև ռազմական գործողությունների սցենարներ:
«Միացյալ Նահանգները չի ձեռնարկել որևէ փորձ դադարեցնելու համար 44-օրյա պատերազմը»,- այս մասին 168TV-ի տաղավարում Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ հեռավար հարցազրույցում ասաց իրավագիտության դոկտոր, Կալիֆոռնիայում հեղինակավոր փաստաբան Հրայր (Հարրի) Քալաջյանը:
Իրանագետ Ժաննա Վարդանյանն այն կարծիքին է, որ Իրանի պատասխան արձագանքը լինելու է այնպես, ինչպես եղել է նախկինում, այսինքն՝ հիբրիդային ձևով: «Այսինքն՝ Սիրիայում, Իրաքում կամ իրանական ազդեցության որևէ այլ գոտում՝ իսրայելական ուժերի կամ իսրայելական օբյեկտների վրա հարձակումներ կարող են լինել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Իրանագետ Գարիկ Միսակյանը, Իրանի դեմ ԱԹՍ-ների հարձակմանն անդրադառնալով, ուշադրություն է հրավիրում նախորդած մի քանի դրվագներին՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում, Իրան-Ադրբեջան և Ադրբեջան-Իսրայել ամենաբարձր մակարդակներում տեղի ունեցած հեռախոսազրույցներ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է: