Փաշինյանի ավարտը յոթ սարերի հետևում չէ, նա ընդամենը փորձում է երկարաձգել իր աթոռի սպասարկումը․ Հայկ Նահապետյան
Փաշինյանը մանևրում է ուժային կենտրոնների միջև, որովհետև իր համար մեկ խնդիր կա՝ իշխանությունը պահելը։ Ուժերի հարաբերակցության փոփոխման, համաշխարհային գործընթացների, ազդեցության ոլորտների վերաբաշխման, պատերազմների բովում, բազմաբևեռ աշխարհի ցավոտ երկունքով գործընթացում Փաշինյանը փորձում է հասկանալ, թե ցանկացած պահի որ բևեռը, որ ուժային կենտրոնն իր քաշային կարգը որքանով ավելացրեց, որքանով հաջողություններ ունեցավ քարոզչական, տնտեսական, ռազմական, քաղաքական մրցակցությունում։ Ըստ այդմ՝ նա փորձում է իր քայլերի ամբողջ տրամաբանությունը խարսխել այդ իրողությունների վրա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Փաշինյանի մոտիվացիան այն չէ, որ ինքն ու իր փոքրիկ խմբակը պետք է սպասարկեն ՀՀ-ի ազգային և պետական շահերը։ Նա սպասարկում է այն աթոռը, որի վրա իրեն բերել-դրել են, նա փորձում է դա երկարաձգել։ Բայց ավարտը յոթ սարերի հետևում չէ։ 2018-ին նա բերվեց իշխանության մի ուժային կենտրոնի կողմից, որն աշխարհում հայտնի է գլոբալիստներ կամ «խորքային պետություն» անվանումով։ Նախորդ երեք նախագահներն իրենց տրված հնարավորությունների սահմաններում, հաշվի առնելով ԱՄՆ-ի՝ միակ գերհզոր տերության կարգավիճակը, որը ֆիքսվել էր 1991 թվականին, այնուամենայնիվ ՌԴ-ի հետ որոշակի տնտեսական, քաղաքական, ռազմական համագործակցություն էին իրականացնում։ Երեք նախագահներն իրենց տրված հնարավորությունների սահմաններում անում էին առավելագույնը»,- ասաց հասարակական գործիչը:
«Երբ Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, խնդիրը համաշխարհային բացարձակ տիրապետությունը նաև միստիկ-հոգևոր և դե յուրե իմաստով ամրագրելն էր։ Այսինքն, աշխարհում պետք է ստեղծվեր մի իրավիճակ, ըստ որի՝ Երուսաղեմում պետք է վերականգնվեր Սողոմոնի երրորդ տաճարը։ Եվ գլոբալիստների ղեկավար ներկայացուցիչը, որն ամենայն հավանականությամբ պետք է լիներ Մեծ Բրիտանիայից, պետք է կարգվեր՝ որպես համաշխարհային կառավարիչ և փրկիչ՝ ըստ հրեաների, և նստեր Սողոմոնի տաճարում։ Այն գործընթացը, որը հիմա գնում է Իսրայելում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, իր միստիկ-հոգևոր տարրով պայմանավորված է հենց դրանով։
Իսրայելի 15 մլն քաղաքացիներից 7,5 միլիոնն իսլամադավան են, որոնց ճնշող մեծամասնությունը՝ պաղեստինցիներ։ Սողոմոնի երրորդ տաճարը պետք է կառուցվի ալ-Աքսա մզկիթի տեղում, այն պետք է կա՛մ քանդվի ու տեղափոխվի, կա՛մ պայթեցվի ու ոչնչացվի։ Դա նշանակում է պաղեստինցիների առնվազն կենաց-մահու կեցվածքն Իսրայելի և այնտեղ ապրող հրեաների դեմ, դրա համար նրանց հարցը պետք է լուծել»,- նշեց ռազմական գործիչը:
Նահապետյանի կարծիքով՝ կարևորագույն երկրներում, որտեղ շահերի բախում կա, և դա կարևոր է տնտեսական, էներգակիրների տեղափոխման, քաղաքական և ռազմական առումով, իշխանության են բերում անձանց, որոնք կառավարումից ունեն զրո գիտելիքներ. «Նրանք ունեն զրո կրթություն և փորձառություն, ցույց տված զրո արդյունք և կառավարվում են կոմպրոմատներով։ Փաշինյանն էլ է այդպիսին։ Հաշվի առնելով այդ անձանց փառասիրական նկրտումները, մեծամտությունը, այն փաստերը, որոնք խիստ վարկաբեկող կարող են լինել հետագայի համար, նրանց այդկերպ բերում են։ Օրինակ, Ուկրաինայում պատահակա՞ն էր Զելենսկուն բերելը՝ հայտնի թմրամոլ, միասեռականության քարոզիչ, հակառուս, և այլն։ Սա հաշվի առնելով՝ այդ անձին բերեցին»:
«Հետխորհրդային տարածքի երկրներում հավաքական Արևմուտքը կոնկրետ շահեր ունի։ Ասենք, Մոլդովայի կին նախագահի դեպքում ակնհայտ է նրա գրագիտության զրո աստիճանը, Ռումինիային և ՆԱՏՕ-ին ծառայելու խիստ պատրաստակամությունը։ Հետխորհրդային տարածքի երկրներից միջինասիական հանրապետություններում, հաշվի առնելով այն, որ դրանք արևելյան միապետական կառավարման մոդելի կրող են, դնում են անձանց, որոնք իրենց ձեռքում են հավաքում ամբողջ իշխանությունը։ Այնտեղ Եվրոպան մուտք չունի։ Այդ առումով 2018-ին Փաշինյանը գտնված անձ էր»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։