ՔՊ-ականներ, քարոզիչներ, հրճվողներ և նիկոլականներ, հարց են տվել, դե պատասխանե՛ք
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր խաչիկյանը հարցեր է բարձրացրե Վաշինգտոնում քիչ առաջ Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի միջև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրված փաստաթղթի կապակցությամբ.
Դրանք են`
«1) Արդյո՞ք Միացյալ Նահանգները երաշխավորում և պատրաստակամ է պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես դա արեց Իսրայելի կամ Թայվանի դեպքում:
2) Արդյո՞ք ԱՄՆ-ն ասաց, որ չի հանդուրժի ագրեսիան Հայաստանի դեմ և օգնության կգա Հայաստանին, եթե նրա վրա հարձակվեն:
3) Արդյո՞ք ԱՄՆ-ը հայտարարել է, որ զենք և ռազմական օգնություն է ուղարկելու Հայաստանին (ԱՄՆ-ն 18 միլիարդ դոլար Իսրայելին և ավելի քան 120 միլիարդ դոլար Ուկրաինային է տվել):
4) Արդյո՞ք ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստվում է ռազմաբազա տեղակայել Հայաստանում:
5) Քանի որ Իսրայելը և Թուրքիան Ամերիկայի ամենակարևոր դաշնակիցներն են, իսկ Ադրբեջանը՝ նրանց դաշնակիցը, ի՞նչ շահեր ունի Ամերիկան՝ նրանցից պաշտպանելու Հայաստանը։
6) Արդյո՞ք Ամերիկան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեց Ղարաբաղի էթնիկ զտումներից կամ Ջերմուկի վրա հարձակումից հետո»,-հարցերը թվարկել է Արթուր Խաչիկյանը, որոնց պատասխանները միանշանակ են` ՈՉ: