«Ինչ էլ ասեն այս իշխանությունները, միևնույն է, փաստ է՝ տնտեսական և էներգետիկ առումով Հայաստանը զրո է։ Փոխարենը՝ այս իշխանությունն անում է Ադրբեջանի քիմքին հաճո բաներ՝ Արցախի հանձնում, եվրոպական դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետքաշում, Խաղաղության խաչմերուկ ասվածը, Հայաստանի ատոմակայանի փակման պլանավորում, նոր մոդուլային ատոմակայանների կառուցման մասին խոստումներ»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Հայաստանի իշխանության արած և չարած քայլերին նայում և հերթական անգամ արձանագրում եմ՝ Հայաստանում մենք չունենք իշխանություն, որը զբաղվեր արտաքին մարտահրավերներով, ներքին հանդուրժողականության դաշտ ստեղծելով, զբաղվեր բանակով և կրթությամբ. մենք որևէ միջազգային խոշոր ծրագրի, խնդիրների լուծումների մաս չենք կազմում, Հայաստանը դարձել է մի դատարկ տարածք, որի իշխանությունը չի էլ կարողանում անգամ իր գերիների հարցը լուծել:
«Դժվար է լինելու այդ հակառուսականության ալիքը մարել։ Այս քաղաքականությունը տանում է կործանման. հնարավոր է՝ ցնցումներից դուրս չգանք, հատկապես, որ պարզագույն ուսումնասիրություն անգամ չի արվում, թե ի՞նչ է կատարվում այդ մեծ դաշտում։
«Մերոնք ամբողջապես տրվել են այդ խաղին՝ դարձել հակառուսական, միայն թե Արևմուտքն իրենց աջակցի։ Սրանք իրենց բրնձային քաղաքականությամբ ուղղակի մակերես են։ Այս իշխանությունը մակերեսի իշխանություն է, խորքային ոչինչ չունի։ Հակառակ պարագայում, ինչպե՞ս է հնարավոր, որ դու անընդհատ գնաս զիջումների, երբ ունես հարյուրով գերիներ, արժանապատվության կորուստ, քո տարածքից 300 քառակուսի կիլոմետր տրված է, երբ քո հակառակորդը քո երկրում է, ի՞նչ խաղաղության մասին կարող ես խոսել»։
«30 տարի այս փաստաթղթի համար որևէ մեկը որևէ բողոք չի ներկայացրել, նման բան չի արել որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն։ Հռչակագրի վերաբերյալ մենք ունեինք ամբողջական կոնսենսուս և՛ ներսում, և՛ դրսում։ Միայն այս իշխանության օրոք է, որ հանկարծ ծլեց Հռչակագրի խնդիրը, որի հիմքը հանդիսացավ պատերազմում պարտությունը և գլուխ բարձրացրեցին Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց Արամ Մանուկյանը։
«Անկախության հռչակագիրը մեր ժողովրդի հավաքական արժանապատվության փաստաթուղթն է։ Եթե որևէ մեկը խնդիր է դրել այս փաստաթղթի հետ փոփոխություններ կատարել կամ հանել՝ նշանակում է կպնել մեր ազգային արժանապատվությանը»,- ասաց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր ՀՀ անկախության հռչակագիրը պահպանելուն նվիրված քննարկման ժամանակ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Արամ Մանուկյանի հուշարձանի տարածքում քանդված քարերի հարցին և կատարված աշխատանքին: