Նիկոլի կարճ խելքի պատճառով է, որ չի կառուցվում Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագիծը. Արամ Մանուկյան

«Հայաստանը ներկայացնողների պատճառով է, որ մինչև հիմա կառուցված չէ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրէներգիայի փոխանցման գիծը, որը միջազգային կոմունիկացիոն գիծ կդառնար և Հայաստանը կդարձներ խաղացող, ընդդեմ Ադրբեջանի գործոն: Փոխարենը՝ նույն Հայաստանը ներկայացնողը կատարում է այն, ինչն Ադրբեջանի և հավաքական Արևմուտքի պահանջն է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ ընդգծելով՝ ասվածը հերթական անգամ գալիս է ապացուցելու՝ Փաշինյանը պարզ ծրագիր է կատարում։

«Նիկոլի կարճ խելքի պատճառով է, որ չի կառուցվում Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագիծը, Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը պետք է ավարտված լիներ 2017 թվականին, ինչը տեղի չի ունեցել, հյուսիս-հարավ էներգետիկ մայրուղին պետք է ստեղծվեր, տեղի չի ունեցել, մինչդեռ այս մեգածրագրերով Հայաստանը դառնալու էր այս տարածաշրջանում խաղացող։

Ինչ էլ ասեն այս իշխանությունները, միևնույն է, փաստ է՝ տնտեսական և էներգետիկ առումով Հայաստանը զրո է։ Փոխարենը՝ այս իշխանությունն անում է Ադրբեջանի քիմքին հաճո բաներ՝ Արցախի հանձնում, եվրոպական դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետքաշում, Խաղաղության խաչմերուկ ասվածը, Հայաստանի ատոմակայանի փակման պլանավորում, նոր մոդուլային ատոմակայանների կառուցման մասին խոստումներ»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս