«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Ալեքսանդր Իսկանդարյանն է

2015 թվականը մոտենում է ավարտին: Այս տարին հագեցած էր բավական դինամիկ ու դրամատիկ իրադարձություններով՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական ասպարեզում: Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանը դե յուրե դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը պայմանավորեց ինչպես արտաքին քաղաքական այլ ուղղություններով, այնպես էլ տնտեսական կյանքում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններ: Անցող տարվա ընթացքում նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Հայաստանը անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգին: Որքանո՞վ էին այս և բազմաթիվ այլ իրադարձություններ դրական կամ բացասական Հայաստանի, հայ հասարակության համար, ի՞նչ է սպասում մեզ հաջորդ տարի: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս