«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Ստեփան Դեմիրճյանն է

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը անցնում է մոտավորապես այնպես, ինչպես բյուջեի քննարկումներն Ազգային Ժողովում: Կարծես ոչ մեկը իրականում հետաքրքրված չէ դրանցով, սակայն բոլորը ձևացնում են, թե սահմանադրական փոփոխությունների անցկացումից կամ տապալումից է կախված Հայաստանի ապագան: Դա վերաբերում է ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի կողմնակիցներին: Վերջիններս սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը անգամ ցանկանում են վերածել անհնազանդության, օր ու ժամ են նշանակել, սակայն դատելով նրանից, թե ինչպես են իրենց դրսևորում քարոզարշավի ընթացքում, մեղմ ասած, կասկածելի է՝ անգամ իրենք կներկայանա՞ն անհնազանդության այդ ակցիային, թե՞ ոչ: Այս և այլ հարցրերի շուրջ է մեր զրույցը սահմանադրություն արտահայտության հետ, թերևս, ամենաշատը կապված գործիչներից մեկի՝ ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30