«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Դավիթ Հարությունյանն է

Հայաստանի իշխանությունների գործողությունները, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա շատ հաճախ կարելի է տեղավորել Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի հայտնի հայտարարության տրամաբանության մեջ` «ցանկանում էիք՝ լավ, ստացվեց` ինչպես միշտ»: Ըստ ամենայնի, այս սկզբունքով է մշակվել նաև նոր Ընտրական օրենսգիրքը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ և դրա քարոզչության ընթացքում իշխանությունները հայտարարում էին, թե սահմանադրական փոփոխություններից հետո ներկայացնելու են աննախադեպ առաջընթաց ապահովող, ամենաժողովրդավարական Ընտրական օրենսգիրքը:

Մինչդեռ դրա նախագծի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ այն ոչ միայն՝ նախկինի համեմատ առաջընթաց չի ապահովելու, այլև՝ մի շարք կարևորագույն կետերով զգալի հետընթաց է արձանագրելու: Մնում է պարզել` արդյո՞ք իշխանությունն իսկապես ցանկանում էր ավելի լավ Ընտրական օրենսգիրք ունենալ, թե՞ իրականում նպատակը հենց այնպիսի Ընտրական օրենսգրքի մշակումն էր, որը, ինչպես պնդում են ընդդիմադիրները, միայն մեկ խնդիր է լուծելու` ապահովել իշխանության վերարտադրությունը:

Մեր զրուցակիցն է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ով Ընտրական օրենսգրքի համահեղինակներից է:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս