
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Արմեն Փափազյանն է
Նախորդ տարվա դեկտեմբերին դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներից հետո Հայաստանի ֆինանսական շուկան դեռևս ուշքի չի եկել, բանկերը գրեթե դադարեցրել են վարկավորումը, այսինքն՝ անորոշությունը, ոչ, իհարկե, խուճապային ձևով, սակայն շարունակվում է: Այսօր Հայաստանի ֆինանսական, բանկային շուկաների և ընդհանրապես տնտեսության մարտահրավերների ու հնարավորությունների մասին է մեր զրույցը հեղինակավոր դրամագետ, ֆինանսական խորհդատու Արմեն Փափազյանի հետ: