«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Սպարտակ Սեյրանյանն է

Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն՝ անկախ դրա ընթացքից ու որակից, Հայաստանում ստեղծել է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ: Հայաստանն այլևս խորհրդարանական կառավարման կարգ ունեցող հանրապետություն է՝ դրանից բխող բոլոր դրական ու բացասական հետևանքներով: Իշխանության համար հանրաքվեի արդյունքը, իհարկե, հաղթանակ էր: Բայց այն հաղթանակ էր ոչ միայն՝ իշխանության, այլ գուցե, իշխանությունից ավելի շատ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության համար, որի ներկայացուցիչները հայտարարում են, թե այսպիսով իրականացել է իրենց ավելի քան 20-ամյա ցանկությունը: Ու նաև այդ պատճառով դեկտեմբերի 6-ից հետո դաշնակցականները հրճվանքի մեջ են, այն աստիճան, որ որևէ կերպ չեն անդրադառնում հանրաքվեի ընթացքում արձանագրված աղաղակող ընտրակեղծիքներին: Ինչո՞ւ: Նաև այս հարցի պատասխանը կփորձենք ստանալ ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031