«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Հովիկ Աբրահամյանն է
Անցած շաբաթ խորհրդարանն ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի ներկայացնելու մասին նախագիծը, և արդեն հայտնի է Սահմանադրական հանրաքվեի օրը. այն տեղի կունենա տարեվերջին՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Մինչ Ազգային ժողովը կքվեարկեր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, կառավարությունը խորհրդարան է ուղարկել 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի քննարկումները ևս կմեկնարկեն առաջիկայում: Ինչպե՞ս, ի՞նչ ցուցանիշներով կավարտվի այս տնտեսական տարին, ինչպիսի՞ն կլինի 2016 թվականը, ե՞րբ հնարավոր կլինի հաղթահարել այսօրվա ծանր տնտեսական իրավիճակը, որքանո՞վ Սահմանադրության փոփոխությունները կազդեն տնտեսական հարաբերությունների ու կյանքի որակի վրա: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: