«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Վազգեն Մանուկյանն է

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այս տարվա դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի նախագիծն Ազգային ժողովն ընդունեց 104 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ: Մոտ երկու շաբաթ հետո մեկնարկելու է հանրաքվեի նախընտրական քարոզարշավը, որը սովորական քարոզարշավներից տարբերվելու է նրանով, որ ներառելու է սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների կամ, այսպես կոչված, «Այո»-ի  և դրա ընդդիմախոսների կամ «Ոչ»-ի քարոզչությունները միաժամանակ: Անկախ այս գործընթացին տրվող չափազանցված դրական և նույնքան չափազանցված բացասական գնահատականներից, փաստն այն է, որ Հայաստանը մտնում է պետության համար խիստ կարևոր վերափոխումների փուլ, որոնք կարող են ընձեռել ինչպես՝ շատ դրական հնարավորություններ, այնպես էլ՝ պարունակել վտանգավոր մարտահրավերներ: «Ռ-Էվոլյուցիայի» տաղավարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ազգային Ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության ղեկավար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն է:

Տեսանյութեր

Լրահոս