«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Գևորգ Դանիելյանն է
Պաշտոնապես մեկնարկեց դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավը: Մեկ ամիս շարունակ քաղաքացին լսելու է սահմանադրական փոփոխություններին «այո» քվեարկելու կոչեր և սպառնալիքներ, թե «ոչ» չասելու դեպքում ինչ վտանգներ են սպառնալու երկրին: Լսելու է՝ փորձելով այդ հայտարարությունների ու ընդհանրապես Սահմանադրության մեջ գտնել իրեն՝ քաղաքացուն: Ու չնայած սահմանադրական փոփոխությունների հեղինակները ամիսներ շարունակ համոզում էին, որ փոփոխված Սահմանադրությունը լինելու է ավելի մարդակենտրոն, քան գործողը, այդուհանդերձ, մարդը, քաղաքացին կարծես այնքան էլ չի նշմարվում դրանում: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նաև այս՝ մարդու, քաղաքացու տեսանկյունից քննարկում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի հետ: