«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Գևորգ Կոստանյանն է
Անցած շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը: Օրերս նույն դատարանը հրապարակեց մեկ այլ վճիռ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցնելով տուգանք վճարել իրավունքների խախտման համար: Որոշակի նոր զարգացումներ են արձանագրվել նաև հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ՀՀ Գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: