«Սա զուտ քրեական զինված ավազակախումբ չէ, ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվել». Դավիթ Շահնազարյան
«Եզրակացությունը մեկն է. հաշվի առնելով վնասազերծված խմբի մոտ հայտնաբերված զենքի, սպառազինությունների ոչ միայն քանակը, այլև որակը, ապա միարժեք է այն եզրակացությունը, որ սա զուտ քրեական զինված ավազակախումբ չէ, որն իր առջև դնում է զուտ քրեական խնդիրներ: Կասկածները, որ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվել, կրկնում եմ՝ զուտ հաշվի առնելով սպառազինությունները, զենքերը, ավելի քան հիմնավոր են Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական վարկածները: Վտանգը եղել է չափազանց մեծ, այդ պատճառով ԱԱԾ-ն գնացել է վնասազերծման գործողությունների»,- կիրակի օրը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հողորդաշարի ընթացքում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: