«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Ալեքսանդր Արզումանյանն է

Հայաստանն արդեն թևակոխել է 2017 թվականի խորհրդարանի ընտրությունների նախընտրական փուլ: Չնայած ընտրություններին դեռևս մեկ տարի կա, այդուհանդերձ, քաղաքական ուժերի գործողությունները մեծ մասամբ տեղավորվում են նախընտրական տրամաբանության շրջանակներում, ինչը, իհարկե, բնական կարելի է համարել: Մյուս կողմից՝ գոնե առայժմ ավելի տեսանելի են իշխանական դաշտում ընթացող գործընթացները: Իշխանությունը նախ՝ անցկացրեց սահմանադրական հանրաքվեն, կոալիցիա կազմեց Դաշնակցության հետ, հիմա էլ ներկայացրել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Բոլոր այս և բազմաթիվ այլ քայլեր իշխանությունն անում է առաջին հերթին կամ առավելապես 2017 թվականի ընտրություններում իր դիրքերն ամրացնելու համար:

Ընդդիմության դաշտում, մինչդեռ, գործընթացները, մեղմ ասած, այնքան էլ ինտենսիվ չեն, և դժվար է ասել՝ ինչպես, ինչ ձևաչափերով, ինչպիսի ռազմավարությամբ ու մարտավարությամբ է ընդդիմությունը մասնակցելու ընտրություններին: Ներքին ու արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը ԱԺ պատգամավոր, Հայոց Համազգային շարժում կուսակցության խորհրդի նախագահ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031