ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը՝ «ՓՄՁ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության» մասին. ՈՒՂԻՂ
Խոսրով Հարությունյանը՝ ներքաղաքական վերջին իրադարձությունների, ԼՂ խնդրի շուրջ հնարավոր զարգացումների մասին. ՈՒՂԻՂ
«Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումներ՝ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
«Ավելի ի՞նչ կարող է Հայաստանը տալ Ռուսաստանին, ես, անկեղծ ասած, չգիտեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց «Արդի» հետազոտական կենտրոնի պաշտպանական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում, ԼՂ հակամարտության գոտում հնարավոր զարգացումներին, ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային հավասարակշռությանը:
2020 թվականի Սպիտակ Առնետի տարուն մնացել են հաշված օրեր: 168.am-ը Երևանում քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցում է իրականացրել՝ պարզելու համար, թե ինչպես են նրանք պատրաստվում Ամանորին:
Սաթիկի Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը Դավիթ Շահնազարյան է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի խոսքով՝ 2019 թվականը տնտեսական առումով շատ հաջող էր, քանի որ գերակատարվել են իրենց բոլոր սպասումները։ «Ունենք հարկային մուտքերի շատ բարձր աճ, նախատեսվածից ավելի, ընդ որում՝ այդ ամենին հասել ենք առանց «տեռորի», այսինքն՝ առանց հարկային փոփոխությունների։ Օրինակ՝ ծախսերի մասով, վերջերս շատ են խոսում, որ շատ չենք ծախսել, ժլատություն ենք արել, բայց իրականում մենք ծախսել ենք շատ ավելին, քան նախորդ տարիներին, և ստացել ենք շատ ավելի մեծ արդյունք։
«Իհա՛րկե, պետք է վարչապետի ընտանիքը լինի պաշտպանված, բայց հասարակությունն այսօր ըմբոստանում է, որովհետև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման ցանկացած բան դարձնում էր ընդդիմադիր օրակարգի մի մասը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն անվանում էր «պադավատապետություն», հիմա նա ստանում է բումերանգի էֆեկտը, և նրա հետ վարվում են այնպես, ինչպես ինքն էր ժամանակին վարվում, բայց մի տարբերությամբ՝ հիմա բարոյական գիծը չի հատվում, իսկ երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, այդ գիծը հատում էր»,- ասաց Սամսոնյանը։
Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ պետական համակարգի կողմից իսկապես կա դիմադրություն, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, բայց դա, ըստ փորձագետի՝ միտումնավոր չէ.
Սաթիկի Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը Դավիթ Շահնազարյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:00-ին:
168 Լրահոս
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դժվարանում է ասել, թե ինչու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել, որ իր տանը ստուգումներ անցկացնելուց առաջ իրենց ընդհանուր ընկերներից մեկի միջոցով ինքը հորդորել է նրան լքել Հայաստանը:
Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ արժեքը որն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած «մտքի հեղափոխությանը»:
«Նիկոլը սխալ է անում, որ Քոչարյանին բանտում է պահում». Շանթ Հարությունյան
«Կանչեք բոլոր սորոսականներին՝ տեսեք՝ չե՞ն համագործակցել ԿԳԲ-ի հետ». Շանթ Հարությունյան
168 Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում ինֆորմացիա են փնտրել. Թագուհի Թովմասյան
«Մամուլի, ազատ խոսքի դեմ գործողությունները խրախուսվում են իշխանությունների կողմից». Սաթիկ Սեյրանյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջին հարցազրույցից հետո, որը տվել էր 168.am-ին՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին, ինքն արդեն պատասխանել է:
Կառավարության շենքի մոտ ինքնասպանության փորձ կատարող տղամարդուն բժիշկներն ու ԱԻՆ աշխատակիցները պատգարակով տեղափոխեցին
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին: Այս տարվա ընթացքում իրենց վերջին ակցիան էր ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման: Երիտասարդների ակցիան խորհրդանշական էր՝ վստահեցնելու, որ իշխանության դեմ որևէ «պարտիզանական գործողություն» չեն նախապատրաստում, և հենց այդ նպատակով կառավարության շենքի մոտ վայր էին դրել իրենց «պարտիզանական զենքերը»:
Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Քննչական կոմիտեի տարածած այն հաղորդագրությանը, ըստ որի՝ բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման սխեմա, և այդ գործով կան ձերբակալվածներ։
Հերթական բողոքի ակցիան` կառավարության շենքի դիմաց։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Կառավարության հերթական նիստը:
«Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հենվել ցույցային և միտինգային քաղաքականության վրա։ Ռոբերտ Քոչարյանը միշտ հայտնվել է պաշտոնի, երբ ուժեղ ղեկավարի կարիք է զգացվել։ Ինչքան շարունակեն ճնշել դատավորին, այնքան Քոչարյանի վարկանիշն աճելու է»,- վստահեցնում է Տիգրան Քոչարյանը՝ նշելով, որ, եթե չլինի հերթական բիզնես-ռազմական-քաղաքական էլիտաների փոփոխություն, վերադասավորում, նոր իշխանություն չենք ունենա։
Իրականում այդ հարցն առաջինը երևի թե բարձրացրել եմ ես և այսօր էլ կարծում եմ, որ նա իրավունք չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի պաշտոնում: Կանոնադրությունը հստակ կարգավորում է տալիս, թե ո՞ր անձինք իրավունք ունեն առաջադրվել այդ պաշտոնում, և կարգավորումներից մեկն այն է, որ վերջին 5 տարիներից առնվազն 2-ում ակտիվ դերակատարություն պետք է ունենան ֆուտբոլի բնագավառում: Այնուհետև պարզաբանվում է, թե այդ ակտիվ դերակատարությունը ո՞րն է. Օրինակ՝ որպես պաշտոնատար անձ կամ խաղացող:
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ընթացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:
«Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, և երկուսում էլ ես ղեկավար եմ եղել, առաջնորդ եմ եղել»,- Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ելույթ ունենալ ստիպել է նիստի ժամանակ «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկի խոսքը, թե Քոչարյանը վտանգ է պետականության համար: