
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ. ՈՒՂԻՂ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ:
Փաստաբան Նորիկ Նորիկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նախնական պայմանավորվածությունը 15:00-ին է եղել.
«Այս պահին ծնողների և վարչապետի փակ հանդիպումն ընթանում է, ես չեմ մասնակցում հանդիպմանը, դեռ ծնողներն ինձ հետ կապի դուրս չեն եկել»:
Նորայր Նորիկյանը հավելեց, որ այլ հարցերի չի կարող պատասխանել, քանի դեռ հանդիպումը չի ավարտվել, և ինքը ծնողների հետ չի զրուցել:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայող ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախորդ շաբաթ զոհված զինծառայողների ծնողները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել, ճանապարհներ փակել, պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Փաշինյանն այդ օրը նրանց չընդունեց: