«Բողոքի ակցիայի նպատակը մի քանիսն է, բայց ամենակարևորն այն է, որ մենք այս կապիտուլյանտ ուրացողների նման Եռաբլուրը չենք ուրացել: Մենք Վազգենի, Մոնթեի, Դուշման Վարդանի ժառանգներն ենք: Մենք անկախ ու ինքնիշխան Հայաստանի, հայկական ու անկախ Արցախի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի ժառանգներն ենք,- Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ապա հավելեց,- Ինչքան էլ սրանք կանգնեն, ասեն, որ թուրք լինելուց չեն վիրավորվում, Ալիևից ավելի լավ հիմնավորեն, որ Արցախն Ադրբեջանինն է, «Լաչինի միջանցքի» խնդիրը գցեն ռուսների գրպանը, մենք ասում ենք՝ աշխարհ, Հայաստանում կան մարդիկ, քաղաքական ուժեր, սովորական քաղաքացիներ, որոնք թքած ունեն սրանց արժեքների վրա: Անգլոսաքսոնական, ՆԱՏՕ-ական ու թուրքական պիղծ արժեքների ջատագովը չեն»:
«Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ժամանակ, այսօր Հանրապետության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց՝ տրամաբանող մարդու առաջին հարցը հետևյալն է՝ ի՞նչ է արել հայը, որ սրանք այսպես ատում են։
Արժանապատիվ պայքար ու դատաստան էս դավաճանի համար. Աննա Մկրտչյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ այս բողոքի ակցիան այն ամենի քաղաքական արձագանքն է, ինչ արդեն երեք օր է՝ կատարվում է Արցախում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ ի պաշտպանություն Արցախի ապաշրջափակման այս պահին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում։ Ակցիային մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Դավաճանին ուղիղ հարց եմ տալիս՝ էս ձեր խաղաղությո՞ւնն է. Աշոտ Անդրեասյան
Դավաճանությունը քողարկող ծառի տակ սև «Յաշմա» էին շարել. Նարեկ Սամսոնյան
«34 տարի առաջ մեկնարկեց մի շարժում, որի նպատակն էր՝ երկու հայկական պետության վերականգնում, որի նպատակն էր՝ հայ ժողովրդի անվտանգության, արժանապատվության ապահովում: Այդ շարժումը վերջին 4.5 տարվա ընթացքում քայքայվում է»,- Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը:
Էդ հացը, որ դու ուտում, ես տղա ջան, գիտե՞ս ինչ հաց ա. ակցիայի մասնակիցը՝ ոստիկանին
Արցախի պաշտպանության համար եմ եկել. իմ որդին՝ Արցախի հերոսն ասել է՝ Արցախին մենակ չթողնեք
Լաչինի միջանցքը մեր կյանքի ճանապարհն է. բողոքի ակցիա՝ Կառավարության մոտ. ՈւՂԻՂ
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջոըմ կարճ տեսանյութ է տարածել Հանրապետության հրապարակից, որտեղ տեղ է ունենում բողոքի ակցիա՝ գրելով․ «Էսօր ոստիկանական եվրատեսիլի բացումն ա»։
«Ասում է՝ միտինգ եք անում Հրապարակում, գնացեք Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Ռուսաստանի դեսպանատունը ստեղ ի՞նչ կապ ունի: Ոնց որ ասես՝ երեխա եմ ուզում ունենամ, ի վիճակի չեմ, ռուսներին դիմեմ: Այ քեզ բան»,- Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը՝ խոսքն ուղղելով իշխանական պատգամավորներին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ այն, ինչ այսօր կատարվում է Բերձորի միջանցքի հետ, ինչը կատարվել էր Բերձորի ու Աղավնոյի հետ, մասնավորապես՝ դրանց հանձնումից հետո, կառավարության շենքում նստած անձնավորությունը պետք է ներկայացներ այլընտրանքային ճանապարհի կառուցման նախագիծ, բայց դրա փոխարեն՝ ամիսներ առաջ հանձնեց Բերձորն ու Աղավնոն։
Արձանագրենք՝ պաշտոնական Երևանը հրաժարվել է Արցախից. Տիգրան Վարդանյան
Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է. բողոքի ակցիա՝ Կառավարության մոտ. ՈւՂԻՂ
ՔՊ-ն ընդունեց իր հեղինակած նախագիծը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ
Արցախի ժողովրդին չենք մոռացել, նրանք մեր սրտերում ու մտքերում են. Հակոբ Արշակյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօրվա արտահերթ նիստին գործընկերներին խնդրեց մոռանալ ընդդիմության մասին, որոնք բոյկոտեցին նիստը և ասացին, որ իրենց ասելիքը այսօրվա հանրահավաքի ժամանակ կասեն:
Լաչինի միջանցքի փակ լինելու հարցով հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշել է, թե ինչպես է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ միջանցքը փակ եղել, հետո բացվել:
Լաչինը վերահսկողները լավ են հասկանում, թե ուր է տանում Ադրբեջանի այս սադրանքները. Վլադիմիր Վարդանյան
Մինչ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, Արցախը զրկված է նաև գազիֆիկացումից, Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն արտահերթ նիստի ժամանակ մեղադրում են Հայաստանի ընդդիմությանն ու Ռուսաստանին՝ հիշեցնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումն ունի մեկ հետևանք՝ հումանիտար աղետ. Զարուհի Բաթոյան
Մենք իրավունք ունենք Ռուսաստանից պահանջել բացել Լաչինի միջանցքը. Հովիկ Աղազարյան
Լաչինի միջանցքը ՀՀ կառավարությո՞ւնն է փակել. Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմությանը
Այսօր ԱԺ արտահերթ նիստում՝ Բերձորի ճանապարհը փակ լինելու խնդրի առնչությամբ հրավիրված արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, թե արդյո՞ք ճիշտ չի լինի, որպեսզի ՌԴ-ից ուղղակի պահանջեն, որ կատարի իր պարտավորությունները։
Ալեն Սիմոնյանը ՔՊ-ականներին հորդորեց խոսել Բերձորի միջանցքից, այլ ոչ թե ընդդիմությունից
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր արտահերթ նիստ, որի օրակարգում ՔՊ-ի ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծն է։
Բերձորի միջանցքի խնդրով ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ՈւՂԻՂ
Ռուսաստանը պետք է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկի՝ Բերձորի միջանցքը բացելու համար. Արծվիկ Մինասյան