Արցախի չորս ՄԻՊ-երը թղթե ինքնաթիռներ շպրտեցին դեպի ԱՄՆ դեսպանատուն
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ:
Վստահ ենք՝ սա էլ կանցնի. շրջափակման մեջ գտնվող արցախցի ընտանիքը չի հուսահատվում
Ադրբեջանը 4-րդ օրն է՝ փակել է Արցախի կյանքի ճանապարհը.սա հանցագործություն է.Արցախի ՄԻՊ
Արդեն չորրորդ օրն է՝ ադրբեջանցի «էկո»-տեռորիստների կողմից փակված է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով 120 000-ից ավելի արցախցիների համար: Այն պահին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 5 երկրների Հայաստանում գտնվող դեսպանատների մոտ Արցախի Հանրապետության անկախության տարիների Մարդու իրավունքների 4 պաշտպանները բողոքի ակցիա էին անցկացնում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում էր դիզվառելիքի գործով հերթական նիստը:
«Եթե հնարավոր լիներ, իհարկե, կտեղափոխվեր»,- ասաց ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե սանավիացիան չի՞ կարող շտապ բուժօգնության կարիք ունեցողներին տեղափոխել Երևան: Սանավիացիայի ուղղաթիռներով Տավուշի մարզի գյուղեր էին գնում:
Մինչ արդեն 4 օր ադրբեջանցի «էկո»-տեռորիստների կողմից փակված է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով 120 000 –ից ավելի արցախցիների համար, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը համապատասխան պարտավորություններ են ստանձնել, որոնք պետք է անվերապահ պահպանվեն. Զախարովան՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
«Արդեն 3 օր է, ինչ բլոկադան շարունակվում է: Անձինք երկուստեք՝ և՛ ՀՀ, և՛ Արցախի կողմից սահմանափակված են իրենց ազատ տեղաշարժի իրավունքով, հումանիտար խնդիրներ են առաջացել՝ մարդկանց բժշկական օգնություն ստանալու առումով, երեխաները կրթության իրավունքը չեն կարողանում իրացնել: Դժվարին իրավիճակում են հայտնվել հաշմանդամություն ունեցող անձինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով իրենց բնապահպան համարող ադրբեջանցիների գործողություններին, որոնք, արդեն չորրորդ օրն է, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետ կապված միջազգային հանրության հայտարարությունները միանշանակ են, միակողմանի և հասցեական՝ ուղղված Ադրբեջանին:
#ՀԵՆՑՀԻՄԱ. ուսանողների բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի, ՌԴ և այլ դեսպանատների դիմաց
«Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնաահատականի արժանացնելը պետք է մեր հիմնական հավաքական աշխատանքը լինի. մեր դիվանագիտական ծառայությունը, խորհրդարանական դիվանագիտությունը կառավարող ուժը, հասարակական կազմակերպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն ի ցույց դնելու, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության խախտումները Լեռնային Ղարաբաղը ցեղասպանության կամ հայրենազրկման նպատակ ունեն»։
Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։
Ադրբեջանը կոպտորեն և խրոնիկ կերպով խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ օկուպացնելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքները 2021 թվականի մայիսի 11-ից ի վեր։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման 3-րդ օրը՝ 72 ժամ անց, Նիկոլ Փաշինյանը Կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի ընթացքում անդրադարձ կատարեց այդ խնդրին։
72 ժամ է` Արցախը շրջափակման մեջ է. ինչ է անում ՀՀ կառավարությունը. ՈՒՂԻՂ
Շնորհակալ եմ, որ այսպես եք ընդունում իրականությունը, հպարտ եմ, որ այստեղ եմ ապրում. Ռուբեն Վարդանյան
120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մնացել են առանց առաջին անհրաժեշտության դեղամիջոցների, առանց բենզինի եւ դիզվառելիքի, գազամատակարարումն ամբողջությամբ անջատված է։
Արտակ Բեգլարյանն ամփոփում է անժամկետ նստացույցի առաջին օրը
«Հրատապ եթերի» շրջանակում, ուղիղ եթերում Սաթիկ Սեյրանյանը Արցախում և Հայաստանում սպասվող զարգացումների, անվտանգային և հումանիտար աղետի, Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Էրդողանի համատեղ ծրագրերի մասին զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի հետ:
Արցախը հանձնելու փաստաթուղթը ստորագրվա՞ծ է. Փաշինյանի վախերը: Բեկում դեռ հնարավոր է. ՈՒՂԻՂ քննարկում
Մեր մեջ սեր կա, հույս կա, հավատ կա…մեր սերտը քար ա, հաղթահարելու ենք․ լսեք արցախցի փոքրիկի խոսքը
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ՝ Բերձորի միջանցքը՝ շրջափակման մեջ պահելով և հումանիտար աղետի առջև կանգնեցնելով Արցախում ապրող 120 հազար հայի։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակելը ֆաշիզմի դրսևորում է:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արման Աբովյանը, խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ընդունած հայտարարության մասին՝ նշեց՝ նմանատիպ հայտարարությամբ մի ողջ ազգի հետևողականորեն տանում են դեպի ոչնչացում։
Դեռևս ունենք իրավիճակը փրկելու հնարավորություն. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը 1 գնդակով 2 նապաստակ է խփում՝ հայաթափել Արցախը և հեռացնել խաղաղապահներին. Գառնիկ Դավթյան
Արցախը հանձնելու փաստաթուղթը ստորագրված է. պատրաստ լինենք նոր էսկալացիայի. Աբրահամ Գասպարյան. ՈՒՂԻՂ
Արդեն 3-րդ օրն է՝ թշնամին փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան էլ ադրբեջանցիները դադարեցրել են Արցախի գազամատակարարումը, ինչի հետևանքով փակ են դպրոցները, մանկապարտեզները և այլ հաստատություններ։
Ադրբեջանի տեղեկատվական սադրանքները, Փաշինյանի, ՔՊ-ականների վախերը. Գառնիկ Դավթյան և Սաթիկ Սեյրանյան