Հումանիտար աղետ. ի՞նչ գործիքներ ունեն Հայաստանն ու Արցախը կանխելու ճգնաժամը` ՈւՂԻՂ
Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ. ՈՒՂԻՂ
Թող ամիսներով փակեն ճանապարհը, փայտով յոլա կգնանք, բայց մեկ է՝ մենք պետք է հաղթենք. Արցախցի կին
Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Լաչինի միջանցքում, սկսվեց կեղծ բնապահպանական խնդիրներով։ Բայց իրականում Արցախի համար կենսական նշանակություն ունեցող այդ ճանապարհի փակումը տարբեր նպատակներ է հետապնդում, որոնցից մեկն էլ Արցախին տնտեսական լծակներից ու բնակչությանը գոյատևման տարրական հնարավորություններից զրկելն է։ Ուզում են տիրանալ այն քիչ բնական ռեսուրսներին, որոնք Արցախի տնօրինման տակ են մնացել ղարաբաղյան պատերազմից հետո։
Ադրբեջանցիների գործողությունների հետևանքով Արցախում աշակերտները դպրոց գնալու հնարավորություն չունեն
«Արցախցին իր հողը թողնողը չէ, դժվարությունները հաղթահարելու ենք». Ասկերանի բնակիչ
«Կան տեղեկություններ, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը ներկայացնում է բավականին լուրջ պահանջներ, այնպիսի պահանջներ, որ խաղաղապահների հրամանատարը հրաժարվել է հանդիպել ադրբեջանցիների հետ ու բանակցել՝ հասկանալով՝ ներկայացված պահանջների կատարումն անհնար է»,- 168 TV-ին տված հարցազրույցում այս մասին ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցնետ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ից փակված Լաչինի միջանցքի փակման խնդրին։
Գիդում ինք՝ Արցախում լյոխ լավ ինանա. Արցախցի փոքրիկ
Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երի բողոքի ակցիաները՝ Երևանում
Արցախը և Հայաստանը՝ թիրախում. պետական դավաճանությո՞ւն, անկարողությո՞ւն, թե՞… ԱՐՏԱԿԱՐԳ ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Ղարաբաղցին դժվարություններ տանող է, ավելի վատ վիճակներ էլ են եղել». հարցում Ստեփանակերտում
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանն է։
168TV-ի եթերում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն անդրադարձավ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, հնարավոր ելքերին, խաղաղապահների գործողություններին, ՌԴ դիվանագիտական զգուշավորությանը և ՀՀ իշխանությունների դիրքավորմանը ստեղծված ճգնաժամային իրավիճակում:
«Ադրբեջանի իրական պահանջներն ուրիշ են եղել: Առաջին օրը տեղեկություն եղավ, որ Պուտինը խոսել է Ալիևի հետ, հետո՝ Փաշինյանի, հետո մի քանի ժամ հետո զանգել է Ալիևին: Դրանից հետո Արցախը հայտարարում է՝ ոչ մի բան չենք ընդունելու, այսպես կանգուն ենք մնում: Հայաստանը ձայն չի հանում, արդեն չորրորդ օրն է: Փորձում եմ այս ամենի մեջ դիտարկել գազային գործարքների խնդիրը, Մարիա Զախարովայի հայտարարությունները և ինձ մոտ գալիս է մի բան՝ առաջին օրը այնպիսի պահանջների շարք է եղել դրված, որ հասկանալի էր՝ դա լինելու է մեր վերջը: Արցախը ասել է՝ ոչ»
Ստեփանակերտում սովորական գնումներ անողների թիվն ավելացել է՝ Բերձորի միջանցքը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանցիները փակել են մեր կյանքի ճանապարհը. Արցախցի բժիշկը դիմում է աշխարհին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 մշտական անդամներից ԱՄՆ-ի, Չինաստան-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների առջև: Եղան նաև ԵՄ գրասենյակի մոտ: Նրանց հաջորդ կանգառը Մեծ Բրիտանիայի դեսպանատունն էր:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 մշտական անդամներից ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների առջև: Բողոքի ակցիա անցկացրեցին նաև ԵՄ գրասենյակի մոտ: Նրանց հաջորդ կանգառը Մեծ Բրիտանիայի դեսպանատունն է:
Ադրբեջանը օր առաջ պետք է դուրս հանի իր այսպես կոչված բնապահպաններին. Լարիսա Ալավերդյան
Արցախը և Հայաստանը՝ գլոբալ աշխարհաքաղաքական խաղերի կիզակետում. ԱՐՏԱԿԱՐԳ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ, Չինաստանի, ՌԴ դեսպանատան, ինչպես նաև ԵՄ գրասենյակի մոտ:
«Մարդիկ չեն հասկանում՝ Ադրբեջանին հետաքրքրում է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը». Յուրի Հայրապետյան
Տոտալ բլոկադայի 4-րդ օրն Արցախում կա կանխիկ գումարի ստացման խնդիր: Բանկոմատների առջև հերթեր են գոյանում:
«Այն ամենը, ինչ հիմա կատարվում է՝ ադրբեջանական իշխանությունների համար անպատժելիության հետևանքն է, որովհետև նրանք զգում են՝ ինչ անում են, չկա պատիժ, և էլ ավելի մեծ տեմպերով շարունակում են»,- ԵՄ գրասենյակի մոտ Արցախի ՄԻՊ-երի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որ նույնպես միացել էր ակցիայի մասնակիցներին:
«Այս թեման հատկապես կարևորություն ու խնդրահարույց կարգավիճակ է ստանում այն համատեքստում, որ ադրբեջանցիներն ամեն ինչ անում են՝ ինչպես Արցախի հանքարդյունաբերական ընկերությունների շարժը կանգնեցնելու առումով: Կա նաև երկրորդ հանգամանքը, որը շատ չշրջանառվեց ի զարմանս ինձ: Ադրբեջանն այս օրերին բնապահպանության նախարարի տեղակալի մակարդակով հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի հանքարդյունաբերական ընկերությունները թունավորում են դեպի Ադրբեջան հոսող գետերը, և դա իրենց համար բավականին մեծ բնապահպանական աղետի է հանգեցնում»։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա էին նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 5 երկրների Հայաստանում գտնվող դեսպանությունների մոտ: Առաջին ակցիան իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ, ապա շարժվեցին դեպի Չինաստանի դեսպանատուն: Հաջորդ կանգառը ԵՄ գրասենյակն էր:
Արցախը 4-րդ օրն է՝ շրջափակման մեջ է. ՄԻՊ-երի ակցիան՝ դեսպանատների առջև. ՈՒՂԻՂ
Մի ամիս էլ կդիմանանք, բայց կարող է դեղորայքի խնդիր առաջանալ. Բերդաձորում չեն ընկճվում
Մինչ 4 օր շարունակ ադրբեջանցի «էկո»-տեռորիստների կողմից փակված է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով 120 000 –ից ավելի արցախցիների համար, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում առանց որևէ շեղման շարունակվեց դիզվառելիքի գործով հերթական նիստը: Նկատենք՝ այս անգամ նիստը լուսաբանում էր նաև Հանրային Հեռուստաընկերությունը:
Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական գնահատական կտա տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, նաև կապահովի Լաչինի միջանցքի անարգել շարժը. Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: