ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր արտահերթ նիստ, որի օրակարգում ՔՊ-ի ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծն է։
Բերձորի միջանցքի խնդրով ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ՈւՂԻՂ
Ռուսաստանը պետք է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկի՝ Բերձորի միջանցքը բացելու համար. Արծվիկ Մինասյան
Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ: Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում։
ԱՐՑԱԽԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ. արտակարգ քննարկումներ՝ ՈՒՂԻՂ եթերում
Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական ուղիղ թողարկման ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից իրականացվող «Էկոլոգ» օպերացիային, որի արդյունքում արդեն 2 օր Արցախի շուրջ 120.000 բնակչությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ:
Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով Արցախում ապրող մեր հայրենակիցները՝ 120 հազար մարդ, գտնվում են շրջափակման մեջ. շրջափակման, որին գնաց Ադրբեջանը՝ ցանկանալով հեղինակազրկել ռուս խաղաղապահների մանդատն ու ցույց տալ, որ իրենք ինչ ուզում՝ անում են, ուստի, այս հանգամանքով պայմանավորված, գնդակը ռուս խաղաղապահների դաշտում է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից փակված Լաչինի միջանցքի խնդրին։
Ադրբեջանը սադրում է ոչ միայն արցախցիներին, այլև միջազգային խաղացողներին. ադրբեջանագետ Գառնիկ Դավթյան
Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքը շարունակում է փակ մնալ: Արցախցի և հայաստանցի երիտասարդները ՄԱԿ-ի գրասենյակի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատների առջև հանդես եկան հայտարարությամբ` ակնկալելով ստանալ պատշաճ արձագանք:
«ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել, հրաժարվել իրենց թուրքահպատակ քաղաքականությունից, և ՀՀ-ն պետք է ստանձնի Արցախի անվտանգության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հանձնառությունը»:
Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքը շարունակում է փակ մնալ: Արցախցի և հայաստանցի երիտասարդները ՄԱԿ-ի գրասենյակի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատների առջև հանդես եկան հայտարարությամբ:
Բոլորս տեր ենք լինելու մեր հողին ու մեր հայրենակիցներին
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանը հեռավար կապով զրուցել է Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի հետ:
ՀՅԴ-ական Սևակ Նազարյանը ընթերցեց Ֆրանսիայի դեսպանատանը փոխանցվող նամակի տեքստը
Ակցիայի մասնակիցները Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակին
«Արժանապատիվ հայ մարդը մի բան ունի անելու՝ կանգնել Արցախի մեր հայրենակիցների կողքին»,- նշեց Ասպրամ Կրպեյանը:
«Այստեղ բոլորս մեկ նպատակով ենք ներկա՝ մեր բողոքի ձայնը հայտնելու ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև: Ցավոք, Ստեփանակերտում ՄԱԿ-ի ներկայացուցչություն չկա, և մեր արցախահայ քույրերն ու եղբայրները չունեն մի կառույց, ուր կարող են գնալ և իրենց բողոքի ձայնը հայտնել այս պահին աշխարհում գոյություն չունեցող իրավիճակի հետ կապված»,- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե հնարավոր էսկալացիայի դեպքում կա՞ պլան, թե ինչպես է հնարավոր տարհանել Արցախի բնակչությանը՝ հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքը փակ է, ասաց՝ որպեսզի պարզ լինի, թե ինչ պլան կա, պետք է առաջին հերթին նայել քարտեզին:
«Դուք այստեղ եք ոչ թե մարդու իրավունքների ու ազատությունների համար, այլ այն բանի համար, ինչ հիմա յուրաքանչյուրիս մտքում պտտվում է»,- ասաց Աննա Մկրտչյանը:
«Ուզում ենք հասկանալ՝ ՄԱԿ-ը, որ որևէ ձայն չի հանել Հայաստանում քաղբանտարկյալների, Արցախում ֆոսֆորային զենք կիրառելու առնչությամբ, այսօր ինչ-որ բան անելո՞ւ է, երբ Արցախի 120․000 բնակիչները հումանիտար աղետի առաջ են կանգնած»,- ասաց ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Գոռ Սարգսյանը:
Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը Բերձորի ճանապարհը չբացի, ապա որոշակի սցենարներ ունեն, մշակել են, թե որ դեպքում ինչ կարող են անել։
Այսօր Արցախի ՄԻՊ-ը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ստեփանակերտի օդանավակայանին, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի հետ օդային կապ ապահովեն և օգտագործեն Ստեփանակերտի օդանավակայանը։
Արցախի նախագահից հետո, ես իրենց մոտ ցուցակում 2-րդ եմ. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահ է, որ ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը բնապահպանական հարցերով փակելը, բնականաբար, պատրվակ է։
Այսօր Երևանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադարձավ հարցին, թե այս պահին Արցախի իշխանությունների և Ադրբեջանի միջև բանակցություններ ընթանո՞ւմ են՝ Բերձորի ճանապարհը բացելու համար։
«Մենք պետք է Ադրբեջանին պարտադրենք կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները»,- ասաց Արցախի ապաշրջափակման պահանջով անցկացվող բողոքի ակցիայի մասնակից, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձանագրեց՝ Արցախի տոտալ շրջափակումն արդեն սկսվել է:
Դիմում ենք միջազգային հանրությանը՝ զերծ մնացեք կրկնակի ստանդարտներից, կանխեք Արցախի էթնիկ զտումը
Ադրբեջանցիներն արդեն 2-րդ անգամ են փակում ճանապարհը. Նպատակը Կաշենի հանքը վերցնելն է. Աղաջանյան
Ակնկալում ենք, որ ԵՄ-ն կարձագանքի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը. Դավիթ Բաբայան