Նոր ծալվող սմարթֆոններ, չջնջվող վիրուս և նոր ականջակալներ․ տեխնոշաբաթվա ամփոփումը
Նոր AirPod-ից՝ մինչև տհաճ չջնջվող վիրուս։
Նախորդ շաբաթվա համեմատ, այս շաբաթը շատ ավելի բազմազան էր նորությունների և տեխնոլոգիաների հայտարարությունների տեսանկյունից: Հակիրճ ամենակարևորի և ամենահետաքրքիրի մասին:
Apple-ը ներկայացրել է AirPods Pro ականջակալները
Երբ իրականում ոչ ոք չէր սպասում, Apple-ը անսպասելիորեն հայտարարեց անլար ականջակալների նոր տարբերակի՝ AirPods Pro-ի մասին: Դրանք տարբերվում են նախորդ սերնդից դիզայնով (վակումային տարբերակ) և աղմուկի նվազեցման ակտիվ տեխնոլոգիա: Համացանցում դիզայնի փոփոխությունները երկիմաստ ընկալվեցին և դարձան մի շարք մեմերի թեմա։
Երաժշտության նվագարկման ռեժիմում ականջակալներն աշխատում են 4,5 ժամ: Ընդ որում, ընդամենը 5 րոպե լիցքավորելը բավարար է երաժշտություն լսելու ևս մեկ ժամ ապահովելու համար: Անլար լիցքավորման համակարգը երկարացնում է մարտկոցի ժամկետը մինչև 24 ժամ և համատեղելի է ցանկացած Qi-լիցքավորիչների հետ:
Android-ում հայտնվել է չջնջվող վիրուս: Այն մնում է նույնիսկ ամբողջական վերագործարկումից հետո
Դեռ մարտին անվտանգության մասնագետները սկսեցին հաղորդել վտանգավոր xHelper վիրուսի հայտնաբերման մասին: Սկզբում դրա սպառնալիքը լայնամասշտաբ չէր, քանի որ չարամիտ ծրագիրը տարածվում էին միայն որոշ APK ֆայլերի միջոցով, որոնք օգտվողները ներբեռնում են չստուգված աղբյուրներից:
Սակայն, այս վիրուսի վտանգը թերագնահատվել էր: Հայտնաբերվելուց հինգ ամիս անց դրա միջոցով վարակված սարքերի քանակը հասել էր 32000-ի, և այժմ այդ թիվը գերազանցել է 45,000-ը: Ըստ Symantec-ի, ամեն օր վարակվում է 131 նոր սմարթֆոն, կամ ամսական մոտավորապես 2400 սմարթֆոն: Զոհերի ճնշող մեծամասնությունը Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից և Ռուսաստանից են:
Էկոհամակարգի լայն մասշտաբով սրանք ոչ այնքան նշանակալի թվեր են, եթե չլինեն մեկ «բայց»․ վիրուսը չի ջնջվում: Սմարթֆոն ներթափանցելուց հետո xHelper-ը աղբյուրից բաժանվում է ինքնուրույն կիրառման: Եթե ջնջեք վարակված APK ֆայլը և տեղադրված ծրագիրը, դա չի օգնի:
xHelper-ը տեղավորվում է համակարգում և սկսում է ցուցադրել ազդանշանային գովազդներ, որոնք տարբեր ծրագրեր են ուղարկում Google Play-ից: Եվ սա միայն չարիքի փոքր մասն է։ Հարձակվողները կարող են օգտագործել վիրուսը ձեր սմարթֆոնի վրա բանկային քարտերը թիրախավորող ավելի վտանգավոր վիրուսները հեռակա տեղադրելու համար:
Եթե հավատանք Symantec-ին և Malwarebytes-ին, ապա xHelper-ը կարող է ինքնուրույն վերատեղակայվել նույնիսկ սմարթֆոնի ամբողջական թարմացումից հետո: Վիրուսի որոշ զոհեր ասում են, որ նույնիսկ անհայտ աղբյուրներից ծրագրեր տեղադրելու արգելքը չի օգնում:
Motorola RAZR սմարթֆոնը ներկայացվել է լուսանկարներով․ այն շատ նման է բնօրինակին 2000-ականներից
Slashleaks-ում հայտնվել է 2000-ականների Motorola RAZR ի վերածնված տարբերակների լուսանկարները: Սա լիարժեք սմարթֆոն է`մեծ երկարաձգված էկրանով: Ծածկույթի վրա կա լրացուցիչ էկրան՝ պարամետրերի և ծանուցումների համար: Հայտնի են նաև գինը և առանձնահատկությունների մեծ մասը:
Արտաքինից սարքը նման է դասական RAZR V3-ին, բայց բացելիս այն արդեն ժամանակակից սմարթֆոն է: Ըստ ֆոտոաղբյուրների, հիմնական էկրանն ունի անկյունագիծ`6.2 դյույմով, 2142 × 876 պիքսել լուծույթով:
Սարքի գինը կազմում է մոտ 1500 դոլար: Լրացուցիչ մանրամասները`նոյեմբերի 13-ին:
Samsung-ը ներկայացրել է նոր ծալվող սմարթֆոն
Ընկերությունը SDC 2019 կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է նոր ձևաչափը ծալովի սմարթֆոնի համար՝ հին հեռախոսների ոճով, բայց առանց ֆիզիկական ստեղների և մեծ էկրանով՝ ամբողջ երկարությամբ:
Ի տարբերություն ներկայիս Galaxy Fold-ի, նոր սմարթֆոնը բացվում է ուղղահայաց: Եվ դա ավելի շատ նման է սմարթֆոնի, այլ ոչ թե պլանշետի՝ իր կոմպակտ կառուցվածքի և երկար դիսփլեյի շնորհիվ: Այս դիզայնով Samsung-ը կարողացավ մեծ էկրան ցուցադրել փոքրիկ գադջեթի մեջ, որը ծալվում է կիսով չափ:
Ընկերությունը դեռ չի ցուցադրել ամբողջ սմարթֆոնի դիզայնը, միայն էկրանը: Բաց այս վիճակում այն կարծես բոլորին ծանոթ ժամանակակից սմարթֆոն է` լայն էկրանով: Բայց երբ այն ծալվում է, նմանվում է ծալովի փոքր հայելու, որը կարելի է պահել գրպանում։
Կարևոր է հասկանալ, որ սա միայն գաղափար ցուցադրելու հայեցակարգ է: Վերջնական սմարթֆոնը կարող է շատ տարբեր լինել, բայց ամենայն հավանականությամբ սա երկրորդ սերնդի Galaxy Fold-ն է, որը կներկայացվի հաջորդ տարի: Samsung-ը նույն կերպ, մեկ տարի առաջ SDC 2018 կոնֆերանսի ժամանակ ցույց տվեց առաջին Galaxy Fold-ի գաղափարը` ծալովի սմարթֆոնը, որը ավելի շատ նման է պլանշետի` մեծ էկրանի պատճառով: Սմարթֆոնի վերջնական տեսքը ներկայացվել է 2019 թվականի փետրվարին:
Սիրարփի Աղաբաբյան