Բաժիններ՝

FlyNova. հայտնվել է առաջին թռչող սփիները

Սովորական սփիներները վաղուց արդեն մոդայիկ չեն, բայց FlyNova երիտասարդ ընկերությունը բարելավել է հին գադջեթի գաղափարը:

FlyNova սպիները կարող է ոչ միայն պտտվել, այլև թռչել: Դա անելու համար դրա մեջ ներկառուցվել է փոքր պտուտակ, որը պտտվելիս թույլ է տալիս, որ գործիքը մի փոքր թեքվի կամ շատ դանդաղ իջնի օդում, եթե այն նետեն:

Սա նոր հնարավորություններ է ստեղծում խաղալիքի համար: Դուք պարզապես կարող եք սփիները թղթե ինքնաթիռի նման նետել առաջ կամ խաղալ դրանով ընկերոջ հետ: Նոր սփիների միջոցով հնարավոր է ստեղծել մի շարք մրցույթներ կամ սեղանի խաղեր։

Animated GIF - Find & Share on GIPHY

Խաղալ սկսելու համար սարքավորումը պետք է ուժեղ պտտել, ինչպես սովորական սփիների դեպքում։ Խաղալիքը նաև լուսավորվում է, այնպես որ, ամենայն հավանականությամբ, այն պետք է պարբերաբար լիցքավորել։

FlyNova նախագիծը գործարկվել է Indiegogo-ի ֆինանսավորման կայքում։ Դեռ հնարավոր չէ նախնական պատվիրել խաղալիքը, բայց գինը արդեն հայտնի է`ամենապարզ թռչող սփիները արժե 19 դոլար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս