Զելենսկին հայտնել է երջանկության իր գաղտնիքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր համար երջանկությունը երջանիկ ընտանիքն է։
«Ի՞նչ է ինձ համար նշանակում երջանկությունը, իմ ընտանիքի համար, իմ կնոջ համար: Իմ կինն այստեղ է, երբ նա ժպտում է, ես երջանիկ եմ, ինչու չէ… Երջանկությունը երջանիկ ընտանիքն է»,-հայտարարել է Զելենսկին՝ ելույթ ունենալով YES ամենամյա համաժողովում, որի թեման է՝ «Երջանկությունն այժմ: Աշխարհի նոր մոտեցումները ճգնաժամի պայմաններում»:
Միեւնույն ժամանակ նա ասել է, թե վստահ չէ՝ երջանիկ է ինքն արդյոք այն բանից, որ զբաղեցնում է նախագահի պաշտոնը: «Երջանիկ եմ ես արդյոք, որ նախագահ եմ: Վստահ չեմ: Բայց ես երջանիկ եմ, որ հենց Ուկրաինայի նախագահն եմ»,-ասել է նա:
Զելենսկու խոսքով՝ միջին վիճակագրական ուկրաինական ընտանիքն այժմ երջանիկ չէ, որովհետեւ, երբ նա պատրասվում է նստել սեղանի շուրջը, «այդ սեղանի շուրջն թափուր աթոռներ կան», քանի որ ընտանիքի մի քանի անդամներ Դոնբասում մասնակցում են զինված հակամարտությանը, իսկ ինչ-որ մեկն արտասահման է մեկնել՝ վաստակելու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: