«Թյուր ինֆորմացիա է, քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել». Գոռ Սուջյանը հերքում է
«Ազատության» ռադիոկայանի եթերում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի կայանի շատրվանների մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ հատկացնելու մասին հարցին՝ նշել է, որ նախարարն ու նախարության աշխատակազմը լուրջ ազդեցություն չունեն այս հարցում:
Ըստ նրա՝ կան մասնագետներ, որոնք լավ գիտեն ոլորտը եւ ըստ ոլորտների ձեւավորվում են հանձնախմբեր, որոնք դիտարկելով բոլոր աշխատանքները, գնահատական են տալիս: Կոնկրետ նշյալ ներկայացման մասով Ա. Հարությունյանի պնդմամբ՝ դրական եզրակացություն տված հանձնաժողովի անդամներն են ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Կոնսերվատորիայի դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը, Օպերայի երգիչ Լիպարիտ Ավետիսյանը, երգիչ Գոռ Սուջյանը եւ էլի մեկ հոգի:
Երգիչ Գոռ Սուջյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ա. Հարությունյանին՝ գրելով. «Ժողովուրդ ջան, նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝ որպես մասնագետի, ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է, քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու՝ այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ, քանի որ մասնագետն այն անձն է, ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն եւ եթե չեմ սխալվում, տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920- ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում, ես հավատացյալ քրիստոնյա եմ եւ եթե ինչ-որ մի բան տեսնեի, որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին ՝ ես դրան հավանություն չէի տա»։
Ժողովուրդ ջան նոր տեսա ,որ նախարարը նշում է իմ անունը ՝որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը,սակայն ուզում եմ նշել ,որ թյուր ինֆորմացիա է ՝քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու ՝այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ ՝ քանի որ մասնագետը այն անձն է ՝ ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն և եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես <<1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր>>: Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ որ մի բան տեսնեյի ՝որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին ՝ ես դրան հավանություն չէի տա։
Gepostet von Gor Sujyan am Montag, 4. November 2019