Թուրքական Fotomac կայքը տեղեկացնում է, որ թուրքական «Բեշիկթաշը» բանակցություններ է անցկացրել Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ:
Խավին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1998-2015թթ.: Կատալոնական ակումբի հետ Խավին 8 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը և 4 անգամ Չեմպիոնների լիգան:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, ով նոյեմբերի 5-ից գտնվում է կալանքի տակ, խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ Ֆրանսիայի հավաքականի իր գործըկներ և «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի գործում կատարել է միջնորդի դեր:
«Real Solt-Lake Soapbox»-ը հայտնում է, որ Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ «Ռեալ Սոլթ Լեյք»:
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան դեմ չէ կրկին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ դառնալուն: Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, 27-ամյա իսպանացին այս մասին հայտնել է իսպանական ակումբի ղեկավարությանը, որի կազմում 2 տարի առաջ նա հաղթել է Իսպանիայի առաջնությունը:
«Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ռուսական championat.com կայքի հետ զրույցում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի հրավերը մերժելու հարցին:
Պաշտոնյաների և ուսանողների միջև նոյեմբերի 14-ին կայացած ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 9:0 հաշվով։ Հաղթանակ է տարել պաշտոնյաների թիմը, որի կազմում խաղում էին Հովհաննես Հովսեփյանը (ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար), Էդուարդ Շարմազանովը (ԱԺ փոխնախագահ), Կորյուն Նահապետյանը (ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ), Կարեն Ավագյանը (ԱԺ պատգամավոր) և այլք։ Երիտասարդների թիմում ընդգրկված էին ուսանողական կառույցների ղեկավարներ։
«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին հայտնվել է «Բարսելոնայի» և «Ռեալի» տեսադաշտում:
Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նոմինացվել է ամերիկյան հեղինակավոր Sports Illustrated ամսագրի վարկածով՝ «Տարվա մարզիկ» պարգևի համար:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր անձնական կյանքի մասին:
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հայտարարել է, որ կաջակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեմֆիս Դեպային:
«Յուվենթուսի» պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ Իտալիայում խաղալն ավելի դժվար է, քան Անգլիայում: «Պրեմիեր լիգայում շատ է ադրենալինը, կիրքը, բայց ես չեմ կարող անվանել այն ամենադժվարը: Մարդիկ պետք է գան Իտալիա և տեսնեն, թե ինչ բարդ է խաղալ միջին թիմերի հետ:
Գիտեք, ես հաճախ եմ Ռուսաստանի երկրպագուներից նամակներ ստանում: Այդ նամակները շատ-շատ են: Միևնույն ժամանակ հազվադեպ է ստացվում պատասխանել ռուսական լրագրողների հարցերին: Լավ է, որ այսպիսի հնարավորություն ընձեռվեց:
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին իր աջակցությունն է հայտնել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային, ում քննադատում են խաղի ժամանակ ցուցաբերած չափազանց ագրեսիվության համար:
Լոնդոնում կայացել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին ֆիլմի շնորհանդեսը:
Կիսապաշտպանների կազմն ունի հետևյալ տեսքը՝ Սերխիո Բուսկետս՝ «Բարսելոնա», Իսպանիա, Անդրես Ինիեստա՝ «Բարսելոնա», Իսպանիա, Պոլ Պոգբա՝ «Յուվենթուս», Ֆրանսիա, Սեսկ Ֆաբրեգաս՝ «Չելսի», Իսպանիա:
Ըստ պարբերականի տեղեկության՝ փոփոխությունները մադրիդյան ակումբում տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո: Նշվում է, որ Ֆլորենտինո Պերեսի պլանների վրա ազդեցություն չի ունենա նաև թիմի վերջնական տեղը Լա Լիգայում:
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինիոն գովեստի խոսքեր է ասել կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հասցեին։
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն գտնում է, որ եվրոպական առաջնություններում խաղաոճերը դարձել են նույնը:
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 2016 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո կարող է վերադառնալ ակումբային աշխատանքի: 46-ամյա մասնագետը կարող է կրկին գլխավորել «Յուվենթուսը»:
Ուկրաինացի գերծանր քաշային բռնցքամարտիկը հայտարարել է, որ ինքը սրտխառնոց է ունենում իր բրիտանացի մրցակցի մեկնաբանություններից:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է ինքնաթիռ 19 մլն եվրոյով:
«Sport1.de»-ն հայտնում է, որ, առաջիկա օրերին Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրը Գերմանիայի չեմպիոնի հետ:
Մրցաշրջանի ավարտից հետո լոնդոնցիները մտադրություն ունեն պայքարել «Ռեալի» հարձակվողի համար: Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է Ռոնալդուի շուրջ նոր թիմ կառուցել:
Արգենտինայի հավաքականի բժիշկ Գոմերո Դե Ագոստինոն վստահ է, որ Լուիս Էնրիկեն չպետք է ռիսկի ենթարկի արգենտինացու առողջությունը:
«AS» պարբերականը շտապեցնում է ուրախացնել «Բարսելոնայի» երկրպագուներին՝ գրելով, որ խորվաթ ֆուտբոլիստը հատուկ ընթացակարգով է մարզվում, ինչ շնորհիվ, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մինի «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպումը:
Մարզիչը իսպանական ակումբը գլխավորել էր 2014 թվականի նոյեմբերին, նրա համաձայնագիրը նախատեսված էր երկու տարով:
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հոսպիտալացվել է։ Նախորդ շաբաթվա վերջին օրերին հայտնի է դարձել, որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ ճնշում է զգում բոլոր կողմերից և ունի գերհոգնածություն:
Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դարձել է Իրանի Ազադեգան լիգան ներկայացնող «Գոլ-Գոհարի» գլխավոր մարզիչը:
«Նյու Յուրք Սիթիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հայտնի ֆուտբոլիստ Պատրիկ Վիյեյրան: