
«Հանդիպում եմ մի քանի կանանց հետ». Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր անձնական կյանքի մասին:
«Այս պահին հանդիպում եմ մի քանի կանանց հետ, բայց «այն միակի» հարցում դեռ չեմ կողմնորոշվել: Նրանցից ոմանք գիտեն, որ սա ինչ-որ առումով քաստինգ է: Դա ինձ համար նորմալ իրավիճակ է:
Իսկ եթե՝ լուրջ, ապա ընտրություն կատարելն իրոք հեշտ չէ: Հասկանում եմ, որ կանանց կեսը հետաքրքրվում են ինձանով, քանի որ ես հայտնի եմ: Դա նորմալ է, ես միակը չեմ: Բոլոր հայտնի մարդիկ առնչվում են այդ պրոբլեմի հետ:
Բայց ես կարծում եմ, որ միանգամայն վստահ եմ ինձ վրա: Ես բարձրահասակ եմ, բոլոր ատամներս տեղում են, գեղեցիկ մարմին ունեմ»,- նշել է Ռոնալդուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը