Թայսոն Ֆյուրիի ուղեղը նույն չափի է, ինչ սկյուռիկի ուղեղը. Վլադիմիր Կլիչկո
Ուկրաինացի գերծանր քաշային բռնցքամարտիկը հայտարարել է, որ ինքը սրտխառնոց է ունենում իր բրիտանացի մրցակցի մեկնաբանություններից:
Մենամարտից առաջ բրիտանացին իրեն թույլ է տվել հարձակումներ կատարել Կլիչկոյի հասցեին, անվանելով ուկրաինացուն, մասնավորապես, սատանայի երկրպագու:
«Ես սրտխառնոց եմ ունենում նրա մեկնաբանություններից: Դրանք զզվելի են և ուշադրության արժանի չեն: Այդ բառերը ցույց են տալիս Թայսոն Ֆյուրիի իրական դեմքը. նա դժբախտ է, և նրա կողմից խելացի չէ նման մեկնաբանություններ անելը: Նրա ուղեղը նույն չափի է, ինչ սկյուռիկի ուղեղը»,- ասել է Կլիչկոն:
39-ամյա Կլիչկոյի հաշվին գրանցվել է 64 հաղթանակ և 3 պարտություն:
27-ամյա Թայսոն Ֆյուրին հաղթել է իր բոլոր անցկացրած 24 մարտերում:
Կլիչկո-Ֆյուրի մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 28-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը