Բաժիններ՝

«Դիեգո Կոստան մարտիկ է և դժվար թե ինչ-որ մեկին հաջողվի ստիպել նրան փոխվել». Ուեյն Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին իր աջակցությունն է հայտնել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային, ում քննադատում են խաղի ժամանակ ցուցաբերած չափազանց ագրեսիվության համար:

«Ես քվեարկել եմ Դիեգո Կոստայի օգտին, որպես նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, որովհետև ըստ իս նա մեծ ֆուտբոլիստ է: Կարծում եմ, որ նախանցած մրցաշրջանում «Չելսիի» չէր բավարարում հենց ագրեսիան հարձակման մեջ, բայց Կոստայի գալով այդ պրոբլեմը լուծվեց: Ես համոզված եմ, որ նա շնորհիվ «Չելսին» դարձավ չեմպիոն:

Այո, ընթացիկ մրցաշրջանը դեռ լավագույն ձևով չի դասավորվում Դիեգոյի համար, բայց ես նրան հիանալի ֆուտբոլիստ եմ համարում: Նա մարտիկ է և ես կարծում եմ, որ դա իր խաղային ոճի մի մասն է: Դժվար թե ինչ-որ մեկին հաջողվի ստիպել նրան փոխվել: Պայքարի ծարավը նրա արյան մեջ է»,- նշել է Ռունին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս