
Քարիմ Բենզեման խոստովանել է, որ միջնորդի դեր է կատարել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, ով նոյեմբերի 5-ից գտնվում է կալանքի տակ, խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ Ֆրանսիայի հավաքականի իր գործըկներ և «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի գործում կատարել է միջնորդի դեր:
«Ես պետք է հանդես գայի միջնորդի դերում, որպեսզի նպաստեի Մաթյոյի և Քարիմ Զանատիի միջև կապի հաստատմանը:
Վշտացած եմ, որովհետև ես և Քարիմը շատ մտերիմ ընկերներ ենք: Ես հոգ էի տանում նրա մասին, երբ նա բանտում էր և երբ ազատ արձակվեց:
Ես զրուցել եմ Զենատիի հետ (նոյեմբերի 6-ին) այն մասին, թե ինչպես է այս ամենին վերաբերվում Վալբուենան: Մաթյոն հայտարարել է, որ չի վճարելու: Զենատիի շահույթն իմ նպատակը չի եղել, ես դրա մասին չեմ մտածել: Ես, անկեղծ ասած, շոկի մեջ եմ այն ամենից, ինչ կատարվում է»,- ասել է Բենզեման:
Նշենք, որ Բենզեմայի խոսքերի ձայնագրությունը հայտնվել է AFP-ի լրագրողների մոտ` քննությանը մոտ աղբյուրից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը