Կոնտեն կարող է վերադանալ Թուրին
Football Italia-ն հայտնում է, որ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 2016 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո կարող է վերադառնալ ակումբային աշխատանքի: 46-ամյա մասնագետը կարող է կրկին գլխավորել «Յուվենթուսը»:
Թուրինյան ակումբի ներկայիս գլխավոր մարիզչ Մասիմիլիանո Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը, քանի որ, ըստ մամուլում տարածված տեղեկատվության՝ ցանկանում է աշխատել Անգլիայում:
Մարզական մամուլը քննարկում է նաևԿոնտեի՝ «Միլան» գնալու հավանականությունը: Բայց դա հնարավոր կլինի, եթե Սինիշա Միխայլովիչի գլխավորությամբ թիմը չկարողանա որակավորվել Չեմպիոնների լիգայի համար:
Սիրարփի Աղաբաբյան