Բաժիններ՝

Դիեգո Կոստան ցանկանում է վերադառնալ «Ատլետիկո»

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան դեմ չէ կրկին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ դառնալուն: Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, 27-ամյա իսպանացին այս մասին հայտնել է իսպանական ակումբի ղեկավարությանը, որի կազմում 2 տարի առաջ նա հաղթել է Իսպանիայի առաջնությունը:

Նշվում է, որ Դիեգո Կոստայի վերադարձը կարող է տեղի ունենալ մրցաշրջանի ավարտին, եթե «Ատլետիկոն» և «Չելսին» համաձայնության գան, իսկ ինքը Կոստան համաձայնի աշխատավարձի նվազեցմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիեգո Կոստային կարող է փոխարինել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Կոստան դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս