Դեյվիդ Մոյեսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Շոտլանդացի մասնագետ Դեjիդ Մոյեսը պաշտոնանկ է արվել «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Մարզիչը իսպանական ակումբը գլխավորել էր 2014 թվականի նոյեմբերին, նրա համաձայնագիրը նախատեսված էր երկու տարով:
Այս մրցաշրջանում «Ռեալ Սոսյեդադը» Լա լիգայում 11-րդ տուրից հետո 9 միավորով 16-րդ տեղում է:
Մամուլում կա տեղեկատվություն, ըստ որի` Մոյեսի պաշտոնը կզբաղեցնի «Բարսելոնա Բ»-ի և «Սելտայի» նախկին գլխավոր մարզիչ Էուսեբիո Սարկիստանը:
Սիրարփի Աղաբաբյան