
Արմեն Գյուլբուդաղյանցը`«Գոլ-Գոհարի» գլխավոր մարզիչ

Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դարձել է Իրանի Ազադեգան լիգան ներկայացնող «Գոլ-Գոհարի» գլխավոր մարզիչը:
Երիտասարդ մասնագետը մինչ այդ էլ աշխատել է նույն թիմի մարզչական շտաբում:
«Գոլ-Գոհարն» ընթացիկ մրցաշրջանում կայացած 14 տուրից հետո վաստակած 16 միավորով կիսում է 11-15-րդ տեղերը:
Սիրարփի Աղաբաբյան