Բաժիններ՝

Ռոման Աբրամովիչն ամռանը ցանկանում է գնել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին

«Կապույտները» ֆուտբոլիստի համար կմտնեն պայքարի մեջ «ՊՍԺ»-ի հետ:

Մրցաշրջանի ավարտից հետո լոնդոնցիները մտադրություն ունեն պայքարել «Ռեալի» հարձակվողի համար: Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է Ռոնալդուի շուրջ նոր թիմ կառուցել:

Ըստ որոշ տվյալների, 30-ամյա Կրիշտիանուին ձեռք բերելու համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել ավելի քան 100 մլն եվրո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուին գնել է ցանկանում նաև ֆրանսիական «ՊՍԺ»-ն:

Պորտուգալացու պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է 2018թ.-ին:

«Չելսին» ընթացիկ մրցաշրջանի 12 տուրերից հետո զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս