Բաժիններ՝

«Եթե Դեպայը շարունակի աշխատել, ապա նրա մոտ ամեն ինչ լավ կլինի». Արիեն Ռոբեն

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հայտարարել է, որ կաջակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեմֆիս Դեպային:

«Իհարկե, ես նրան ինչ-որ բան կհուշեմ: Մենք աշխատում ենք օգնել բոլոր ֆուտբոլիստներին, որպեսզի հավաքականն առաջընթաց ապրի:

Մեմֆիսը տաղանդավոր տղա է, բայց նա հիմա դժվարին կացության մեջ է հայտնվել: Նա պետք է այդ ամենը հաղթահարի և ցույց տա իր ուժեղ որակները: Դա կարևոր է ֆուտբոլիստի զարգացման համար:

Միշտ չէ, որ ամեն ինչ լինում է այնպես, ինչպես ուզում ես. լինում են նաև բարդ ժամանակներ: Եթե Դեպայը շարունակի աշխատել, ես վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Ռոբենը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30